FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Աջակցությունը նախանույնացման փուլում.
1. Այն անձը, որը նախանույնացման փուլում նախանույնացումն իրականացնող իրավասու մարմնի գնահատմամբ կամ իր հայտարարությամբ ակնհայտորեն կարիք ունի անհետաձգելի աջակցության, իր ցանկությամբ կամ իր գրավոր համաձայնության պարագայում այդ անձի նախանույնացումն իրականացնող իրավասու մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում ուղղորդվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու անհետաձգելի աջակցության տրամադրումը՝ այդ նպատակով օգտագործելով գործընկեր հասարակական կազմակերպությունների կամ այլ հասարակական կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունները.
2. Անհրաժեշտությունից ելնելով՝ իրավասու մարմինը կարող է պահանջվող գործողությունների իրականացմանը պետական այլ մարմնի միջոցով ներգրավել նաև օտարերկրյա պետություններում գործող համապատասխան հասարակական և (կամ) այլ կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական միավորներին.
3. Նախանույնացման փուլի մեկնարկի հետ մեկտեղ հավանական զոհը իրեն հասկանալի լեզվով իրազեկվում է իր իրավունքների, ինչպես նաև սույն օրենքով սահմանված դրույթների մասին: Հավանական զոհերի աջակցությունը կարող է ներառել նաև՝
    1) անհետաձգելի բժշկական օգնություն.
    2) նախանույնացման փուլի տևողությամբ ժամանակավոր կացարանի տրամադրում՝ նաև օրինական ներկայացուցչի և խնամքի տակ գտնվող երեխաների համար.
    3) հիմնական կրթության ապահովում.
    4) առաջին անհրաժեշտության բնաիրային օգնություն.
    5) առաջնային հոգեբանական օգնություն.
    6) ընդհանուր բնույթի խորհրդատվություն.
    7) խնամքի տրամադրում: