FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  94

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ.
1. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Ընկերությունը վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն: Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը) պատասխանատվություն է կրում Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև Ընկերության բաժնետերերին, պարտատերերին և մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցներին Ընկերության մասին տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար` օրենքին, այլ իրավական ակտերին և կանոնադրությանը համապատասխան.
2. Տարեկան ժողովի հաստատմանը ներկայացվող տարեկան հաշվետվության, տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը պետք է հաստատվի Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացությամբ.
3. Ընկերության տարեկան հաշվետվությունը և տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են նախնական հաստատման խորհրդի կողմից` տարեկան ժողովի գումարման ամսաթվից առնվազն 30 օր առաջ: