Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 213 «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունները. 1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ ազատ պահեստի տարածքում թույլատրվում է հետևյալ գործողությունների իրականացումը՝ 1) պահպանում. 2) ապրանքների բեռնման (բեռնաթափման) գործողություններ և պահպանման հետ կապված այլ բեռնային գործողություններ. 3) ապրանքների պահպանվածության ապահովման համար անհրաժեշտ գործողություններ, ինչպես նաև ապրանքները փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և վաճառքի համար նախապատրաստելու նպատակով սովորաբար իրականացվող գործողություններ՝ ներառյալ խմբաքանակի մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը, դրոշմավորումը, ապրանքների որակի բարելավմանն ուղղված գործողությունները. 4) ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման (ներառյալ հավաքումը, կազմազատումը, մոնտաժը, հարմարեցումը), ապրանքների վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման գործողություններ, այդ թվում՝ այնպիսիք, որոնք իրականացնելիս «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները մասնակցում կամ աջակցում են ապրանքների պատրաստմանը (ստացմանը), եթե նույնիսկ ապրանքների պատրաստման (ստացման) ընթացքում այդ օտարերկրյա ապրանքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն ծախսվում (սպառվում) են և (կամ) չեն պարունակվում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում (այսուհետ սույն գլխում՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողություններ): Տեխնոլոգիական գործընթացում օժանդակ միջոցներ հանդիսացող ապրանքները (օրինակ՝ սարքավորումներ, հաստոցներ, հարմարանքներ) չեն դասվում օտարերկրյա այն ապրանքներին, որոնք մասնակցում կամ աջակցում են ապրանքների պատրաստմանը (ստացմանը) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողություններ իրականացնելիս. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 213 5) սարքավորումների, մեքենաների և ագրեգատների, դրանց պահեստամասերի օգտագործում (շահագործում)՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողություններ, ինչպես նաև ազատ պահեստի շահագործման և գործունեության հետ կապված այլ գործողություններ իրականացնելու նպատակով. 6) ապրանքների օգտագործում՝ ազատ պահեստի տարածքում արտադրական նշանակության անշարժ գույքի օբյեկտների և օժանդակ ենթակառուցվածքի (այսուհետ սույն գլխում՝ անշարժ գույքի օբյեկտներ) կառուցման նպատակով. 7) ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելը՝ սույն Օրենսգրքի 17-րդ հոդվածին համապատասխան. 8) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ գործողություններ՝ ազատ պահեստներ ստեղծելու նպատակներին համապատասխան. 2. Ապրանքների՝ ամբողջությամբ կամ մասնակի սպառման փաստը՝ այդ թվում ապրանքի պատրաստման (ստացման), արտադրական գործընթացների ապահովման, ազատ պահեստի տարածքում օգտագործվող սարքավորումների, մեքենաների և ագրեգատների պահպանման և շահագործման ընթացքում ծախսման (սպառման) դեպքում, ինչպես նաև անշարժ գույքի օբյեկտների կառուցման նպատակով, պետք է արտացոլվի սույն Օրենսգրքի 424-րդ հոդվածի վեցերորդ պարբերությանը համապատասխան մաքսային մարմին ներկայացվող հաշվետվությունում. 3. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողությունների ցանկը կարող է կրճատվել անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, ազատ պահեստի ստեղծման ժամանակ՝ ելնելով դրա ստեղծման նպատակներից. 4. Սույն հոդվածի 1-ին կետի 1-3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները կարող են իրականացվել միայն ազատ պահեստի տիրապետողի կողմից: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանված լինել սույն կետում նշված գործողությունների կատարման իրավունքն ունեցող այլ անձինք: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 213 5. Մաքսային մարմնի թույլտվությամբ թույլատրվում է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանում ազատ պահեստի տարածքից՝ առանց «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ հետևյալ դեպքերում՝ 1) սարքավորումներ կամ այլ հիմնական արտադրական միջոցներ հանդիսացող այն ապրանքները, որոնք շահագործման մեջ են դրվել և օգտագործվում են ազատ պահեստի տիրապետողի կողմից, կամ նշված հիմնական արտադրական միջոցների մասեր հանդիսացող ապրանքները արտահանվում են Միության մաքսային տարածքի մնացած մաս՝ դրանց վերանորոգման (բացառությամբ կապիտալ վերանորոգման, արդիականացման), տեխնիկական սպասարկման կամ այդպիսի ապրանքները բնականոն (աշխատանքային) վիճակում պահելու համար անհրաժեշտ այլ գործողություններ իրականացնելու նպատակով. 2) նշված ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքի մնացած մաս՝ դրանց նկատմամբ տեխնիկական փորձարկման, հետազոտման, թեստավորման, ստուգման, այդ թվում՝ արտադրական գործընթացով նախատեսված գործողություններ իրականացնելու, ինչպես նաև որպես նմուշներ ցուցադրելու համար. 3) նշված ապրանքներն արտահանվում են այն անդամ պետության միության մնացած մաս, որի տարածքում ազատ պահեստի տիրապետողը ընդգրկված է ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում՝ անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան այդպիսի ապրանքների նկատմամբ մաքսային գործառնություններ իրականացնելու իրավասություն ունեցող մաքսային մարմնում ազատ պահեստի սահմաններից դուրս «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը ավարտելուն ուղղված մաքսային գործառնություններ իրականացնելու նպատակով: 4) նշված ապրանքներն արտահանվում են այլ ազատ պահեստի տարածքում տեղավորվելու և գտնվելու համար՝ սույն Օրենսգրքի 212-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 213 6. Սույն հոդվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ապրանքները ենթակա են հետադարձ ներմուծման ազատ պահեստի տարածք մինչև մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալը՝ ելնելով այդ գործողությունների իրականացման նպատակներից և հանգամանքներից: Մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել այդ ապրանքների հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա: «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների նկատմամբ պետք է ավարտվի մինչև մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալը: Մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել այդ ապրանքների հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա: Սույն հոդվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ապրանքները պետք է տեղավորվեն այլ ազատ պահեստի տարածքում նախքան մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալը: Մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել այդ ապրանքների հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա. 7. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 5-րդ կետում նշված թույլտվության տրամադրման կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 8. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի նկատմամբ կարող են իրականացվել գործարքներ, որոնք նախատեսում են այդ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքի փոխանցում: Ընդ որում, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է ավարտվի սույն Օրենսգրքով սահմանված կարգով՝ բացառությամբ դեպքերի, երբ սույն հոդվածի 9-րդ կետին համապատասխան թույլատրվում է նշված ապրանքների փոխանցումն առանց «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 213 9. Առանց «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու թույլատրվում է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների փոխանցումը՝ տիրապետման և (կամ) օգտագործման. 1) կապալառուի (ենթակապալառուի) կամ այլ անձի, որոնք իրականացնելու են շինարարական և (կամ) մոնտաժման կապալային աշխատանքներ ազատ պահեստի տարածքում. 2) փոխադրողի՝ դրանք փոխադրելու համար. 3) անձանց, որոնք իրականացնելու են վերանորոգում (բացառությամբ կապիտալ վերանորոգման, արդիականացման), տեխնիկական սպասարկում և այդպիսի ապրանքները բնականոն (աշխատանքային) վիճակում պահելու համար անհրաժեշտ այլ գործողություններ. 4) անձանց, որոնք իրականացնելու են արտադրական գործընթացով նախատեսված՝ այդպիսի ապրանքների տեխնիկական փորձարկման, հետազոտման, թեստավորման, ստուգման գործառնություններ, ինչպես նաև դրանց՝ որպես նմուշ ցուցադրությունը. 5) անձանց, որոնք իրականացնելու են ազատ պահեստի տարածքից արտահանվող ապրանքների նկատմամբ գործառնություններ՝ սույն հոդվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում. 10. Ապրանքների փոխանցելը սույն հոդվածի 9-րդ կետում նշված անձանց տիրապետմանը և (կամ) օգտագործմանը, չի ազատում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուին սույն գլխով նախատեսված՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները պահպանելուց: |