Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 39 Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելը. 1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցվում են` 1) հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով. 2) հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը, սույն օրենքի համաձայն, կարող է պաշտոնից ազատման հիմք հանդիսանալ մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում հակակոռուպցիոն կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը. 4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա հիմնական աշխատավարձը պահպանվում է: |