Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 84 Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթների միացումը և առանձնացումը. 1. Հանձնաժողովն իր որոշմամբ կարող է մեկ վարույթի շրջանակներում միացնել միևնույն սուբյեկտի կատարած՝ մեկից ավելի խախտումների կամ մի քանի սուբյեկտների կատարած նույն կամ համասեռ խախտումների վերաբերյալ վարույթները, եթե այդ վարույթների միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ և արդյունավետ լուծումը. 2. Մեկից ավելի անձանց կատարած մեկ կամ մեկից ավելի խախտումների վերաբերյալ կամ նույն սուբյեկտի կատարած՝ մեկից ավելի խախտումների վերաբերյալ հարուցված խախտման վերաբերյալ վարույթը Հանձնաժողովի որոշմամբ կարող է առանձնացվել, եթե դրա առանձին իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ և արդյունավետ լուծումը. 3. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթները միացնելու կամ առանձնացնելու մասին որոշումների պատճեններն ընդունման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում են վարույթի մասնակիցներին: |