FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄԸ.
1. Ոստիկանությունում ծառայության անցնող անձինք, Հայաստանի Հանրապետության դրոշի առջև, Կառավարության սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում. «Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Ոստիկանությունում` երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը: Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս».
2. Ոստիկանության ծառայողը ոստիկանությունում երդում տալիս է մեկ անգամ.
3. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով սովորողները ոստիկանության ծառայողի երդում են տալիս ուսումնական հաստատությունում որպես սովորող հրամանագրվելու օրվանից մեկ ամիս հետո` 15-օրյա ժամկետում, իսկ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները` միջազգային պայմանագրով նախատեսված ժամկետում.
4. Ոստիկանության ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում: