FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  18

Լրավճարի սահմանումը.
1. Սույն օրենքի իմաստով գոյություն ունի լրավճար, եթե առկա է արտահանող երկրի կառավարության տրամադրած ֆինանսական օժանդակություն կամ որևէ ձևով արտահայտված եկամտային կամ գնային օժանդակություն (որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է մեծացնել տվյալ երկրի տարածքից ապրանքի արտահանման ծավալները կամ նվազեցնել տվյալ երկրի տարածք ապրանքի ներմուծման ծավալները), և դրանց արդյունքում օգուտ է տրվում օժանդակություն ստացողին.
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ֆինանսական օժանդակությունը ենթադրում է, որ՝
    1) կառավարության կողմից իրականացվող գործառույթներն ընդգրկում են դրամական միջոցների ուղղակի փոխանցում (օրինակ՝ դրամաշնորհների, վարկերի տրամադրում), դրամական միջոցների կամ պարտավորությունների հնարավոր ուղղակի փոխանցում (օրինակ՝ վարկային երաշխիքների տրամադրում).
    2) կառավարության կողմից իրականացվող խրախուսման միջոցների կամ արտոնությունների տրամադրման արդյունքում պետական եկամուտը, որն այլ դեպքում պետք է հավաքվեր, չի հավաքվել (օրինակ՝ ֆիսկալ խրախուսման միջոցները՝ հարկային արտոնությունների տրամադրման տեսքով).
    3) կառավարությունը վաճառում կամ անհատույց տրամադրում է ապրանքներ կամ մատուցում է ծառայություններ, որոնք ընդհանուր ենթակառուցվածքային բնույթի չեն, կամ կառավարությունը գնում է ապրանքներ.
    4) կառավարությունը կատարում է դրամական հատկացումներ հիմնադրամային մեխանիզմում կամ լիազորում կամ հանձնարարում է որևէ կազմակերպության՝ իրականացնելու սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված գործառույթներից մեկը կամ մի քանիսը, ինչի իրավասությունը սովորաբար տրված է կառավարությանը, և դրանց իրականացման գործընթացն ըստ էության չի տարբերվում կառավարության կողմից սովորաբար վարվող գործընթացից: