Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 Հիմնադրամի իրավական կարգավիճակը. 1. Հիմնադրամը սույն օրենքով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է (այսուհետ` Կենտրոնական բանկ). 2. Հիմնադրամը կարող է իրականացնել միայն սույն օրենքով նախատեսված գործառույթներ. 3. Հիմնադրամը կարող է լուծարվել, վերակազմակերպվել կամ սնանկ ճանաչվել միայն Հիմնադրամի լուծարման, վերակազմակերպման կամ սնանկ ճանաչելու մասին օրենք ընդունելու դեպքում. 4. Հիմնադրամն ազատվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ հարկերի, պետական և տեղական տուրքերի, ինչպես նաև պետական կամ համայնքային բյուջե որևէ վճար կատարելու պարտականությունից: |