Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 120 Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը. 1. Եթե դատարանը համարում է, որ պատժի սպառնալիքով արգելված արարք կատարելը պայմանավորված է եղել անձի հոգեվիճակով, հոգեբանական խնդիրներով կամ բարդույթներով, ապա կարող է որոշում կայացնել անձի նկատմամբ իրավասու մարմիններում հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն նշանակելու մասին՝ 3 ամսից մինչև 2 տարի ժամկետով: Հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը հիմնվում է հոգեբան-փորձագետի տված եզրակացության վրա. 2. Եթե հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված, ապա դրա ժամկետը հաշվվում է հոգեբանական օգնությունը փաստացի ստանալու պահից, իսկ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանը սկսվելու պահից. 3. Եթե անձը հրաժարվում կամ խուսափում է հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց, ապա սույն անվտանգության միջոցը փոխարինվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով. 4. Դատարանն օրենքով սահմանված կարգով կարող է կրճատել կամ երկարաձգել հոգեբանական օգնություն ստանալու պարտականության տևողությունը՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների սահմաններում, կամ դադարեցնել հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը. 5. Անձը հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց խուսափող է համարվում, եթե երկու և ավելի անգամ չի կատարել դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունը: |