Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 154 Դատապարտյալի հետախուզումը. 1. Դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կատարումից կամ վերահսկողությունից խուսափող դատապարտյալի հետախուզում` սեփական նախաձեռնությամբ կամ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ համապատասխան դատախազի միջնորդությամբ. 2. Ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց հետո իրավասու մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում հայտնաբերված հետախուզվողին ներկայացնում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին, իսկ հսկող դատախազի միջնորդությամբ հետախուզում հայտարարված լինելու դեպքում՝ նաև վերջինիս. 3. Դատարանի նախաձեռնությամբ հետախուզում հայտարարելու դեպքում հայտնաբերված հետախուզվողը ներկայացվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին, եթե այլ բան նախատեսված չէ հետախուզում հայտարարելու մասին դատարանի որոշմամբ: |