FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

Ջրային հողերի օգտագործման իրավունքը. Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողները տնտեսական գործունեություն իրականացնելու համար կարող են գետերի ողողահուներն ու ջրային հողերն օգտագործման տրամադրել այլ անձանց՝ սանիտարական և ջրապահպան գոտիների համար՝ ջրօգտագործման թույլտվություններով և (կամ) Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայով սահմանված պահանջների պահպանմամբ: Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողը գետերի ողողահուների ու ջրային հողերի օգտագործման պայմանագիր այլ անձանց հետ կարող է կնքել ոչ ավելի, քան ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով նախատեսված ժամկետը: Ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ գետերի ողողահուների ու ջրային ֆոնդի հողերի օգտագործման պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար: Ջրային հողերի օգտագործումը ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով կարող է սահմանափակվել կամ արգելվել՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: