Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 312 Նախնական դատալսումների անցկացման կարգը. 1. Նախնական դատալսումներն անցկացվում են դատավորի կողմից միանձնյա` հանրային մեղադրողի և վարույթի մասնավոր մասնակիցների մասնակցությամբ` սույն օրենսգրքի 8-րդ բաժնի դրույթների` վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառմամբ, հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները. 2. Սույն օրենսգրքով սահմանված կարգով դատական նիստը բացելուց և դատական նիստի մասնակիցների վերաբերյալ հաղորդումն ունկնդրելուց հետո նախագահողն ստուգում է վարույթի մասնակիցների ինքնությունը և նրանց լիազորությունների պատշաճությունը. 3. Այնուհետև դատարանը պարզում է, թե արդյոք մեղադրյալին հանձնվել է մեղադրական եզրակացության պատճենը: Այդ փաստաթուղթը մեղադրյալին հանձնված չլինելու դեպքում դատարանը երեք օրով հետաձգում է դատալսումները` հանրային մեղադրողին պարտավորեցնելով մեղադրական եզրակացության պատճենն անհապաղ հանձնել մեղադրյալին. 4. Դատալսումները հետաձգվում են նաև այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջներին: Տվյալ հիմքով դատական նիստը հետաձգելիս դատարանը հանրային մեղադրողին պարտավորեցնում է դատարանի սահմանած ժամկետում մեղադրական եզրակացությունը համապատասխանեցնել սույն օրենսգրքի 202-րդ հոդվածների պահանջներին, այն ներկայացնել դատարան, իսկ դրա պատճենը հանձնել դատական վարույթի մասնակիցներին: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, ապա դատարանի սահմանած ժամկետը չպետք է երեք, իսկ մնացած դեպքերում յոթ օրվանից ավելի լինի. 5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված` դատալսումները հետաձգելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը պարզում է, թե արդյոք դատական վարույթի մասնակիցներն ստացել են սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը և սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հուշաթերթը: Այդ փաստաթղթերն ստացված չլինելու դեպքում դրանք հանձնվում են անհապաղ. 6. Կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը վարույթի մասնակցին տալիս է իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ: |