Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Աուդիտորական գաղտնիքը. 1. Աուդիտորական գաղտնիքը աուդիտորական գործունեության ընթացքում աուդիտորական կազմակերպության կամ նրա աշխատողների ստացած տեղեկություններն են, ինչպես նաև պատրաստված կամ ձեռք բերված փաստաթղթերը, բացառությամբ աուդիտորական եզրակացության և աուդիտորական դիտարկման վերաբերյալ եզրակացության. 2. Աուդիտորական գաղտնիքը ենթակա չէ հրապարակման, բացառությամբ՝ 1) երբ հրապարակումը թույլատրված է աուդիտորական գործունեության ծառայություններ ստացող կազմակերպության կողմից. 2) օրենքով սահմանված դեպքերում. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: |