FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  10

Ընտրողներին ցուցակում ընդգրկելը.
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք, որոնք քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ.
2. Յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ.
3. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում այլ համայնքի կամ նույն համայնքի այլ բնակավայրի հաշվառում ունեցող ընտրողները, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում նույն համայնքի այլ բնակավայրի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (սույն հոդվածում այսուհետ միասին` լիազոր մարմին) ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և ծանուցում է դիմողին այդ մասին: Ծանուցման մեջ նշվում են գտնվելու վայրի ընտրական տեղամասի համարը և տեղամասային կենտրոնի հասցեն։ Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  10

3.1. Ընտրությունների ժամանակ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, կարող են լիազոր մարմին դիմում ներկայացնել՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և իրենց նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։ Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և ծանուցում է դիմողին այդ մասին։ Ծանուցման մեջ նշվում են նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի համարը և տեղամասային կենտրոնի հասցեն։ Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային դիմումները կարող են ապահովվել ստորագրության՝ դիմողի համար ընդունելի ցանկացած եղանակով, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող այլ անձանց էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային թվային ստորագրությամբ չապահովված էլեկտրոնային դիմումներին կից ներկայացվում է նաև անձի հաշմանդամություն ունենալը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը։ Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 40 օր առաջ, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  10

4. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ տվյալ համայնքում ընտրելու իրավունք ունեցող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները և տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները կարող են ընդգրկվել այն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներ՝ ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները և տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմին կարող են ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն՝ նշելով այն ընտրական տեղամասի համարը, որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դիմումը լիազոր մարմին կարող է ներկայացվել նաև իրենց նշանակող կուսակցության կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, իսկ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետների դեպքում` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից՝ համապատասխանաբար տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի քվեարկության օրվանից առնվազն 14 օր առաջ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետների անունից դիմում կարող են ներկայացնել նաև այլ անձինք՝ ներկայացնելով նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Սույն մասում նշված դիմումները կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  10

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և ծանուցում է դիմողին այդ մասին: Ծանուցման մեջ նշվում են գտնվելու վայրի ընտրական տեղամասի համարը և տեղամասային կենտրոնի հասցեն.
5. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողներն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, լիազոր մարմին ներկայացնում են դիմում ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և ծանուցում է դիմողին այդ մասին։ Ծանուցման մեջ նշվում են գտնվելու վայրի ընտրական տեղամասի համարը և տեղամասային կենտրոնի հասցեն։ Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր.
5.1. Սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ ծանուցման ձևերը և կարգը, ինչպես նաև ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմումների ձևը և էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  10

Սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումները մերժելու դեպքում լիազոր մարմինը եռօրյա ժամկետում ծանուցմամբ հայտնում է համապատասխան դիմումը մերժված լինելու մասին.
6. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն) քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, կազմում է քվեարկության օրն ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակը` նշելով ոստիկանության ծառայողների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը և օրը (այսուհետ` ամսաթիվ), հաշվառման վայրի հասցեն և ընտրական տեղամասի համարը: Լիազոր մարմինը, ըստ այդ ցուցակների, ոստիկանության ծառայողներին ժամանակավորապես հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկում է ըստ գործուղվող տեղամասերի ընտրողների ցուցակում.
7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող և քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը` նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման վայրի հասցեն: Լիազոր մարմինը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին ժամանակավորապես հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և, սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  10

8. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված պայմանագրային զինծառայողները և նրանց հետ նույն տարածքում հաշվառված ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամներն ընդգրկվում են զորամասի ընտրողների ցուցակում.
9. Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 15 օր և 9 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 15 օր և 9 օր առաջ, պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը լիազոր մարմին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով.
10. Զորամասի տարածքից դուրս հաշվառված պայմանագրային զինծառայողներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով.
11. Քրեակատարողական հիմնարկի պետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր և 5 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների թիվը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական հիմնարկի պետը՝ քվեարկության օրվանից 3 օր առաջ: