FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ

article  3

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է և ընդգրկում է քաղաքական, իրավական, տնտեսական, ռազմական, օպերատիվ, կազմակերպչական, տեխնիկական, ռեժիմային, բնապահպանական, մշակութային և այլ միջոցառումներ, որոնք երաշխավորում են`
    ա) պետական սահմանի անձեռնմխելիությունը.
    բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման ապահովումը.
    գ) պետական սահմանում անձի, հասարակության և պետության համար կենսական շահերի պաշտպանությունն արտաքին և ներքին սպառնալիքներից: Ցամաքում, սահմանային ջրերում պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ, իսկ օդային տարածքում` հակաօդային պաշտպանության զորքերը: Հակաօդային պաշտպանության զորքերը պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս ղեկավարվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով: Պետական սահմանի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Պետական կառավարման մարմինների լիազորությունները պետական սահմանի պահպանության ոլորտում սահմանվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով: