Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 70 Զինծառայողների կենսաթոշակային ապահովությունը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, առանձին կատեգորիաների անձանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի իրավունքը. 1. Զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով. 2. Ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեն` 1) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող` ա. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին (խաղաղապահ առաքելություններին, զորավարժություններին) մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում կամ պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, գ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները, դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցները, ե. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները, զ. «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված զինծառայողները, է. Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները. 2) մահացած զինծառայողների ընտանիքների այն անդամները, որոնք ստանում են տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ և ունեն նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 70 3) զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, որոնք ստանում են տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից. 4) Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները` անկախ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից. 5) աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող՝ ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, բ. «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով միաժամանակ ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեցող անձին նշանակվում է ամենամսյա մեկ պարգևավճար` իր ընտրությամբ. 3.1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ծառայած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 4. Ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 70 5. Զոհված` «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած և Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված, ինչպես նաև 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված և 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամներին նշանակվում է մեկ պարգևավճար` իրենց ընտրությամբ: Ընտանիքի` ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` համամասնորեն. 6. Սույն հոդվածի իմաստով` զոհվածի ընտանիքի անդամ են համարվում զոհվածի` 1) ծնողները, ամուսինը. 2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը). 3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակը, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում. 7. Ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 8. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 3.1-ին մասերը չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված պարգևավճարի իրավունք: |