FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  38

Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման որոշումները, գրանցված փոփոխություններն ուժի մեջ մտնելու կարգը.
1. Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզիայի վերաձևակերպման մասին որոշումները, գրանցված փոփոխություններն ուժի մեջ են մտնում լիցենզավորված անձին էլեկտրոնային փոստի միջոցով դրա վերաբերյալ ծանուցելուց և միաժամանակ դրանք էլեկտրոնային գրանցամատյանում հրապարակելուց մեկ օր հետո, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման որոշումները, գրանցված փոփոխությունները հրապարակելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են լիցենզավորված անձին.
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված փաստաթղթերն ուղարկվում են լիցենզավորված անձի գտնվելու վայրի հասցեով, եթե համապատասխան հայտում այլ հասցե նշված չէ: