FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները.
1. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
    1) հաստատում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները.
    2) հաստատում է սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ու մարզային ծրագրերը.
    3) սահմանում է սեյսմիկ պաշտպանության բնագավառի օբյեկտների դասակարգման չափորոշիչները.
    4) սահմանում է բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը.
    5) սահմանում է սեյսմիկ շրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման համար իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացվող պարտադիր պահանջները.
    6) հաստատում է ուժեղ երկրաշարժերի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը.
    7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ: