Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 Լիցենզավորումն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում. 1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կարգավորող մարմինը որոշակի ժամկետով լիցենզիա տալիս է գործունեության հետևյալ տեսակների համար` ա) միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում, նախագծում, կառուցում, շահագործում, շահագործումից հանում. բ) միջուկային նյութերի արտադրություն, օգտագործում, փոխադրում, պահեստավորում. գ) ռադիոակտիվ նյութերի արտադրություն, օգտագործում, փոխադրում, պահեստավորում. դ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրություն, օգտագործում, վերանորոգում, մոնտաժում և կարգաբերում, փոխադրում, պահեստավորում. ե) գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործում, կարգաբերում. զ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում. է) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում, պատրաստում. ը) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն. թ) ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն. ժ) ռադիոակտիվ թափոնների վերամշակում կամ պահում. 1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «բ-դ» կետերով սահմանված գործունեության տեսակներով կարող են զբաղվել իրավաբանական անձինք. 2. Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, ռադիոակտիվ թափոնների, ներմուծման և արտահանման լիցենզիան տալիս է Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, ռադիոակտիվ թափոնների ներմուծման լիցենզիան տրվում է, եթե ներմուծողն ունի դրանց օգտագործման կամ պահման լիցենզիա: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 3. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրված լիցենզիայով հաստատվում են տվյալ գործունեությամբ զբաղվելու` լիցենզավորված անձի իրավունքը և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի անվտանգ կատարման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն: Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների կառուցման, շահագործման և շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը կարգավորող մարմինը դրանք քննարկում է ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տալիս կամ մերժում է բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 180 օրվա ընթացքում. 4. Անվտանգության նոր նորմեր և կանոններ գործողության մեջ մտցնելը չի առաջացնում լիցենզիայի գործողության ժամկետի նվազեցում: Եթե լիցենզիայով սահմանված պահանջները չեն համապատասխանում անվտանգության նոր նորմերին ու կանոններին, լիցենզավորված անձը պարտավոր է սահմանված ժամկետում մշակել և կարգավորող մարմնի հետ համաձայնեցնել համապատասխան փոխհատուցող կազմակերպատեխնիկական միջոցառումներ. 5. Շահագործող կազմակերպությանը տրված լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անվտանգության ապահովման նրա պատասխանատվությունն անցնում է օբյեկտի սեփականատիրոջը. 6. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզիան տրվում է բժշկական հակացուցումների բացակայության դեպքում: Բժշկական հակացուցումների ցանկը, բժշկական ստուգման կարգը սահմանում է Կառավարությունը. 7. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրվող լիցենզիաների գործողության ժամկետները սահմանվում են լիցենզավորման կարգերով: |