Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 48 Համայնքի ղեկավարի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում. 1. Համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. 1) միջոցներ է ձեռնարկում համայնքում կյանքի դժվարին իրավիճակ առաջացնող ռիսկերի ու դրանց պատճառների վաղ հայտնաբերման և կանխարգելման, ինչպես նաև համայնքում սոցիալական աշխատանքի արդյունավետ մեխանիզմների կիրառման և շարունակական զարգացման ուղղությամբ. 2) այլ մարմիններից կամ կազմակերպություններից, ինչպես նաև ֆիզիկական անձանցից ստացված կամ իր գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա հայտնաբերում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերում նշված հանգամանքներով պայմանավորված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին, ներառյալ՝ տնայցեր կատարելու միջոցով և օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով ուղղորդում է Միասնական սոցիալական ծառայություն. 3) օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում կամ կազմակերպում է սոցիալական աջակցության տրամադրումը՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված և սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի հաստատած ուղեցույցի համաձայն մշակված համայնքային սոցիալական ծրագրերի շրջանակում։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին կարող է տրամադրվել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ցանկացած սոցիալական ծառայություն, բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված նպաստների կամ այլ դրամական օգնությունների. 4) կազմակերպում է սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց միջոցով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 48 5) իրականացնում է ընտանիքի սոցիալական գնահատում, բացառությամբ անապահովության և համալիր գնահատման։ Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնում է սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի հաստատած կարգերով, իսկ անձի կամ ընտանիքի առանձին կարիքների գնահատման կարգի բացակայության դեպքում դիմում է սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմին. 6) Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնի, համագործակցության ցանցի մասնակիցների, համայնքի բնակչության ներկայացուցիչների և շահագրգիռ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասնակցությամբ կազմակերպում է համայնքի բնակչության սոցիալական կարիքների գնահատման հիման վրա համայնքային սոցիալական ծրագրերի մշակման և դրանց իրականացման գործընթացը. 7) մասնակցում է սոցիալական համագործակցության և աջակցող ցանցերի ձևավորմանը և համալրմանը. 8) աջակցում է բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրներին. 9) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող ու համայնքի հետ համագործակցող կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց փոխանցում կամ նրանցից ստանում է սոցիալական ծառայություն ստացող անձանց անձնական, ընտանիքների նույնականացման կամ սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալներ։ Համագործակցության պայմանագիրը կամ հուշագիրը կնքելիս պարտադիր են նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջների կիրառումն ու ապահովումը. 10) սոցիալական աջակցության ծրագրերի կազմակերպման և իրականացման նպատակով կնքում է պայմանագրեր կամ հուշագրեր կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց հետ. 1.1. Համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները. 1) սոցիալական պատրոնաժի տրամադրումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 48 2) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ արձագանք պահանջող իրավիճակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) անձանց սոցիալական կարիքների նախնական գնահատումը և օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում սոցիալական աջակցության տրամադրումը. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորություններն իրականացվում են թիրախային և հասցեական մոտեցմամբ՝ սոցիալական աջակցությունը ցուցաբերելով ըստ անհատական վերականգնման ծրագրի. 3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունների իրականացման համար 5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատողի հաստիք: Համայնքի սոցիալական աշխատողի, սոցիալական սատարողի ու սոցիալական պատրոնի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, գործառույթները սահմանված են, և այլ հարաբերությունները կարգավորված են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: |