FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  57

Անցումային դրույթներ.
3. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն սկսած և չդադարած, ինչպես նաև կնքված և գործող գնման գործարքների վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով.
4. Սույն օրենքի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում պետության կնքած այն փոխըմբռնման հուշագրերով և նախնական պայմանագրերով նախատեսված գործարքների վրա, որոնց վերաբերյալ վերջնական պայմանագրերը պետք է կնքվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու տարվա ընթացքում.
4.1․Սույն օրենքի դրույթները չեն տարածվում «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի ընդունումից մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում Կառավարության հաստատած ներդրումային ծրագրերով նախատեսված գործարքների վրա, որոնց վերաբերյալ վերջնական պայմանագրերը պետք է կնքվեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը.
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքը.
6. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը և իրավական նորմերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին: 2017 թ. հունվարի 14Երևան ՀՕ-21-Ն