Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Կառավարության իրավասությունները. 1. Գնահատման և փորձաքննության գործընթացներում Կառավարության իրավասություններն են՝ 1) ՌԷԳ կարգի և ՌԷԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջների հաստատումը. 2) ՇՄԱԳ կարգի հաստատումը․ 3) փորձաքննության, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի հաստատումը. 4) նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգի հաստատումը. 5) նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության ՇՄԱԳ-ի և փորձաքննության անհրաժեշտությունը որոշելու կարգի հաստատումը. 6) անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության հաստատումը կամ ուժը կորցրած ճանաչելը. 7) սույն օրենքի 16-րդ հոդվածով և 7-րդ գլխով նախատեսված՝ hանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակության, հանրային լսումների ընթացակարգի, ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգի և ժամկետների սահմանումը. 8) ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգի հաստատումը․ 9) ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերի հաստատումը․ 10) նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր բնապահպանական վնասի գնահատման և հատուցման կարգի հաստատումը․ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 11) պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակների հաստատումը։ |