FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող աջակցությունը.
1. Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, որը համակարգում է սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների և կազմակերպությունների գործողությունները (ներառյալ՝ կրթական և բժշկական հաստատությունները), ուղղված զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանն ու ինտեգրմանը.
2. Զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը նպատակաուղղված է նրանց կյանքի բնականոն ընթացքից մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկվելու հետևանքով առաջացած շեղումների վերացմանը, զոհերի՝ հասարակությանը լիարժեք սոցիալական վերաինտեգրմանը: Զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը կարող է ներառել՝
    1) կացարանի տրամադրում.
    2) բնաիրային օգնություն.
    3) անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում.
    4) բժշկական օգնություն և սպասարկում.
    5) հոգեբանական օգնություն.
    6) խորհրդատվական օգնություն.
    7) իրավաբանական օգնություն.
    8) խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում.
    9) թարգմանչական ծառայությունների մատուցում.
    10) օրենքով սահմանված պարտադիր կրթության ապահովում.
    11) միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովում.
    12) աշխատանքի ապահովում.
    13) անվտանգ վերադարձի կազմակերպում.
    14) միանվագ դրամական փոխհատուցում.
2.1. Սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

2.2. Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասում նշված ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչները պարտադիր են զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների և կազմակերպությունների համար՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից.
2.3. Սույն հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանվող կարգավորումները վերաբերելի և կիրառելի են նաև սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված՝ նախանույնացման փուլում աջակցության կարիք ունեցող անձանց նկատմամբ.
3. Կացարանի տրամադրումը զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին, ինչպես նաև նրանց օրինական ներկայացուցչին ու խնամքի տակ գտնվող երեխաներին անհրաժեշտության և նրանց համաձայնության դեպքում բնակելի տարածքով ապահովումն է: Այդպիսի կացարան կարող են հանդիսանալ՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների ապաստարանները, խնամք և պաշտպանություն իրականացնող կամ օթևան տրամադրելու հնարավորությամբ այլ հաստատությունները, պետության կողմից տրամադրվող բնակելի տարածքները.
4. Բնաիրային օգնությունը սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների տրամադրումն է ինչպես զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին, այնպես էլ նրանց խնամքի տակ գտնվող անձանց:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

5. Անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը կամ վերականգնումը նպատակ է հետապնդում վերականգնել կամ դրանց ի սկզբանե բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի բացակայող կամ անվավեր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածով նախատեսված աջակցության այլ տեսակների տրամադրումն ապահովելու համար: Այդպիսի փաստաթուղթ կարող են հանդիսանալ անձնագիրը, ատեստատը, դիպլոմը, վարորդական իրավունքի վկայականը, աշխատանքային գրքույկը, ծննդյան վկայականը և անհրաժեշտ այլ փաստաթղթերը.
6. Բժշկական օգնությունը և սպասարկումն աջակցության այն տեսակն են, որոնց ապահովումն ուղղված է զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկվելու պատճառով ձեռք բերած վնասվածքների և հիվանդությունների հայտնաբերմանը և դրանց բուժմանը.
7. Հոգեբանական օգնությունը ներառում է հոգեախտորոշումը, հոգեկարգավորումը, հոգեթերապիան, հոգեբանական խորհրդատվությունը, մասնագիտական կողմնորոշումը և այլ ձևեր, որոնց առաջնային նպատակն է այցելուի հոգեբանական կարգավիճակի, հոգեբանական առանձնահատկությունների և տարբեր իրավիճակներում նրա պահվածքի վերլուծության հիման վրա ձեռք բերված տեղեկությունների օգտագործմամբ նպատակային ազդեցություն իրականացնել զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի վրա նրանց հոգեկան կյանքի կարգավորման, սոցիալական միջավայրին հարմարվելու և սթրեսային վիճակներին դիմակայելու համար.
8. Խորհրդատվական օգնությունը մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկման հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու, սոցիալական խնդիրների լուծման ուղիներ և եղանակներ գտնելու միջոցներին, հասարակությանը սոցիալական վերաինտեգրմանն ուղղված խորհուրդների և առաջարկությունների, ինչպես նաև համարժեք ծառայություններ ստանալու վերաբերյալ զոհերին, հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին տեղեկատվության տրամադրումն է.
9. Իրավաբանական օգնությունն իրավաբանական խորհրդատվություն է, ինչպես նաև անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով փաստաբանական օգնության կազմակերպում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

10. Խնամքի տրամադրումը (ներառյալ՝ համապատասխան հաստատությունում) նախատեսված է ինչպես հատուկ կատեգորիայի զոհերի, այնպես էլ տարեց կամ հաշմանդամություն ունեցող զոհերի համար: Խնամքը, ըստ կարիքի, կարող է տրամադրվել շուրջօրյա կամ միայն ցերեկային ժամերին, տնային պայմաններում, կացարանում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական կենտրոններում կամ համապատասխան մասնագիտացված հաստատությունում: Խնամքի տրամադրման շրջանակներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ապահովվում են ընտանեկանին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններով, տարեց, հաշմանդամություն ունեցող զոհերը՝ իրենց հարազատ սոցիալական միջավայրում մնալու հնարավորությամբ: Խնամքը տրամադրվում է դիետիկ սննդի, բժշկական, սանիտարահիգիենիկ սպասարկման, հատուկ տրանսպորտային միջոցների, աջակցող միջոցների, սոցիալ-հոգեբանական, մշակութային, կրթական, ժամանցի, անհրաժեշտության դեպքում` զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի դիսպանսերիզացման և հոսպիտալացման և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով: Մահամերձ վիճակում գտնվող զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվում է հոսպիսային օգնություն` կյանքի վերջին ամիսների, օրերի ընթացքում ֆիզիկական և հոգեկան տառապանքները թեթևացնելու նպատակով.
11. Թարգմանչական ծառայությունները մատուցվում են անհրաժեշտությունից ելնելով, տարբեր փաստաթղթերի գրավոր թարգմանության, ինչպես նաև զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի հետ կապված գործընթացների ժամանակ նրանց նախընտրելի լեզվով բանավոր թարգմանության ձևով.
12. Հատուկ կատեգորիայի երեխա զոհերը մինչև աջակցության դադարեցումն ապահովվում են օրենքով սահմանված պարտադիր կրթությամբ: Այդ կրթությունը, ըստ նպատակահարմարության, կարող է մատուցվել ինչպես մասնավոր դասընթացների, այնպես էլ հանրակրթական կամ հատուկ դպրոցներում աշակերտելու միջոցով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

13. Միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովումը նպատակաուղղված է զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին հնարավորություն ընձեռել վերականգնելու կամ ստանալու միջնակարգ կրթություն կամ արհեստագործական այնպիսի ունակություններ, որոնք թույլ կտան հետագայում գտնելու համապատասխան աշխատանք.
14. Աշխատանքի ապահովումը զոհերին և, ըստ նպատակահարմարության, հատուկ կատեգորիայի զոհերին առաջնահերթության կարգով, իրենց համար նախընտրելի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքով ապահովելն է.
15. Անվտանգ վերադարձի կազմակերպումը, որպես աջակցության տեսակ, տրամադրվում է այն զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին, որոնք օտարերկրացի են և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, կամ որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են կամ ունեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ և գտնվում են օտարերկրյա պետությունում: Սույն օրենքի շրջանակներում վերադարձը կազմակերպվում է զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչի կամավոր, կշռադատված որոշման հիման վրա, միայն անվտանգության անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկելուց հետո: Անվտանգ վերադարձի կազմակերպումը համակարգում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Օտարերկրացի զոհի և հատուկ կատեգորիայի զոհի անվտանգ վերադարձն իրականացվում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում իր ցանկությամբ այն պետություն, որի քաղաքացին է նա, կամ որտեղ նա ունի բնակության իրավունք: Հատուկ կատեգորիայի զոհերի վերադարձն իրականացվում է իր օրինական ներկայացուցչի, հոգեբանի կամ ոստիկանի ուղեկցությամբ: Վերադարձի հետ կապված ծախսերն իրականացվում են սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված ֆինանսական միջոցների հաշվին: Անվտանգ վերադարձի կազմակերպման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

16. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում աջակցության դադարեցման մասին հանձնաժողովի որոշմամբ բոլոր զոհերին տրվում է միանվագ դրամական փոխհատուցում ստանալու հնարավորություն: Դրամական փոխհատուցման տրամադրումը ուղղված է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկվելու ընթացքում անձի կրած վնասների մասնակի փոխհատուցմանը և որևէ կերպ չի կարող փոխարինել կամ սահմանափակել զոհի՝ օրենքով սահմանված կարգով հանցավորից փոխհատուցում ստանալու իրավունքը.
17. Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախաձեռնությամբ օտարերկրացի զոհին, օտարերկրացի հատուկ կատեգորիայի զոհին կամ օտարերկրացի հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչին օրենքով սահմանված կարգով կարող են տրվել նաև Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ և (կամ) Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք: