FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

Համայնքային ծառայողի իրավական վիճակը համապատասխան աշխատակազմի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ.
1. Աշխատակազմի վերակազմակերպումը, անվանափոխությունը և կառուցվածքային փոփոխությունը, ինչպես նաև աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների անվանափոխությունը համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի է ունենում հաստիքների կրճատում: Համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի միևնույն ենթախմբի մեկից ավելի պաշտոններ ունեցող աշխատակազմի կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման նշված հաստիքներից մեկի կամ մի քանիսի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է համապատասխանաբար աշխատակազմի կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման համայնքային ծառայության պաշտոնների համապատասխան խմբի ենթախմբի պաշտոն զբաղեցնող հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` այն համայնքային ծառայողին, որն ունի համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` որն ունի համայնքային ծառայության առավել երկար ստաժ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

2. Աշխատակազմի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոններն անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ կարող են համալրվել վերակազմակերպված կամ կառուցվածքային փոփոխություններ կրած համապատասխան աշխատակազմի կամ կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման, սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները բավարարող և այդ մասին գրավոր համաձայնություն տված, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող այն անձանց (այդ թվում` վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կապակցությամբ հաստիքների կրճատման հետևանքով զբաղեցրած պաշտոններից ազատված անձանց) միջոցով, ովքեր համարվում են համայնքային ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունեն տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու են առավելագույնը համայնքային ծառայության իրենց զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ ենթախմբի պաշտոն: Սույն մասում նշված ժամկետի ավարտից հետո թափուր մնացած պաշտոններն զբաղեցվում են մրցույթով: