Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը. 1. Գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց առանց իր թույլտվության առևտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝ 1) նույնական է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը. 2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնը կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նիշի օգտագործումը սպառողի մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը. 3) նույնական կամ նման է ապրանքային նշանին, որը գրանցված է այլ ապրանքների և (կամ) ծառայությունների համար, եթե վերջինս Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ, և այդ նիշի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի կամ վնաս կհասցնի ապրանքային նշանի տարբերակիչ բնույթին կամ բարի համբավին. 2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքային նշանի իրավատերը կարող է երրորդ անձանց արգելել կատարելու հետևյալ գործողությունները՝ 1) նիշի զետեղումն ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաև դրա օգտագործումը որպես այդ ապրանքների փաթեթավորում՝ եռաչափ ապրանքային նշանի դեպքում. 2) ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեստավորումը կամ այդ նիշով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը. 3) այդ նիշով ապրանքների ներմուծումը կամ արտահանումը. 4) նիշի օգտագործումը փաստաթղթերի վրա կամ գովազդի նպատակով. 5) նույնական կամ նման նիշի օգտագործումը համացանցում (ինտերնետում), ինտերնետային կայքէջերի դոմենային անվանումներում, նույնիսկ եթե տվյալ դոմենային անվանման ներքո գործող կայքէջն ակտիվ չէ կամ որևէ տեղեկատվություն չի պարունակում. 6) սույն մասի 1-4-րդ կետերում նշված նպատակներով նիշի բազմացումը, պահեստավորումը կամ վաճառքը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված ապրանքային նշանի տարբերակիչ հատկության, ի թիվս այլոց (inter alia), խախտում է համարվում, եթե՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 1) նիշն օգտագործվում է ֆիրմային անվանման մեջ, և այդ նիշի և գրանցված ապրանքային նշանի նմանության պատճառով ֆիրմային անվանման օգտագործումը սպառողին շփոթության մեջ է գցում այն ապրանքների և (կամ) ծառայությունների հարցում, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը. 2) նիշի վերարտադրությունը կամ ներկայացումը գովազդում կամ լրատվամիջոցում տպավորություն է ստեղծում, որ այն որոշակի ապրանքների կամ ծառայությունների համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում է. 4. Երրորդ անձանց համար ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի գրանցման մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման թվականից կամ ապրանքային նշանին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն տրամադրելու մասին միջազգային գրանցամատյանում կատարված գրառման հրապարակման թվականից կամ Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում այն գրանցելու թվականից։ Ապրանքային նշանի իրավատերը կարող է հատուցում պահանջել պատճառած վնասի սահմաններում՝ հայտի պաշտոնական հրապարակումից կամ ապրանքային նշանի միջազգային գրանցման մասին տեղեկությունների հրապարակումից հետո՝ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված գործողությունների կատարման դիմաց, որոնք արգելվում են ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների կամ ապրանքային նշանին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն տրամադրելու մասին միջազգային գրանցամատյանում կատարված գրառման հրապարակումից հետո: Համապատասխան հայցի հիման վրա դատարանը չի կարող ըստ էության որոշում կայացնել մինչև ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների կամ ապրանքային նշանին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն տրամադրելու մասին միջազգային գրանցամատյանում կատարված գրառման հրապարակումը. 5. Ապրանքային նշանի իրավատերը կարող է ապրանքային նշանի հետ կիրառել նախազգուշական մակնշում՝ շրջանագծի մեջ ներառված R տառի տեսքով, կամ գրառում այն մասին, որ ապրանքային նշանը պահպանվում է Հայաստանի Հանրապետությունում։ Նախազգուշական մակնշման կիրառումը չգրանցված ապրանքային նշանի հետ համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 6. Ապրանքները, որոնց վրա կամ որոնց փաթեթավորման կամ պիտակների վրա ապրանքային նշանն օգտագործված է ապօրինի, համարվում են կոնտրաֆակտ (կեղծ, նմանակված)։ |