Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 95 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ և ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ. 1. Ընկերությունը պարտավոր է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում պահպանել` ա) Ընկերության պետական գրանցման վկայականը, կանոնադրությունը, կանոնադրությունում կատարված լրացումները և փոփոխությունները, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, Ընկերության հիմնադրման մասին որոշումը և պայմանագիրը. բ) Ընկերության հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ Ընկերության գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերը. գ) ժողովի և կառավարման այլ մարմինների հաստատած` Ընկերության ներքին փաստաթղթերը. դ) Ընկերության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները. ե) Ընկերության տարեկան հաշվետվությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ ֆինանսական հաշվետվություններն օրենքով պարտադիր աուդիտի ենթակա լինելու դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները. զ) Ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրերը. ը) պետական կառավարման համակարգի մարմիններին ներկայացվող ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունները. թ) ժողովների, խորհրդի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունները. ժ) հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունները և քվեաթերթիկները. ժա) Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի, պետական և տեղական ինքնակառավարման ֆինանսական վերահսկում իրականացնող մարմինների եզրակացությունները. ժբ) Ընկերության փոխկապակցված անձանց (նրանց պատկանող բաժնետոմսերի քանակի մասին նշումով), ինչպես նաև Ընկերության նշանակալից և խոշոր բաժնետերերի ցուցակները. ժգ) Ընկերության կնքած պայմանագրերը. ժդ) սույն օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, կանոնադրությամբ, ներքին փաստաթղթերով, ժողովի, խորհրդի և Ընկերության կառավարման այլ մարմինների որոշումներով նախատեսված այլ փաստաթղթեր. 2. Ընկերությունը պահպանում է սույն հոդվածի 1-ին կետով նշված փաստաթղթերը` իր գտնվելու վայրում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 95 3. Ընկերությունը պարտավոր է իր բաժնետերերին հնարավորություններ ընձեռել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերին ծանոթանալու համար, բացառությամբ գաղտնի տեղեկությունների, ինչպես նաև կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունների, միանձնյա գործադիր մարմնի հրամանների և հրահանգների: Կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունները և միանձնյա գործադիր մարմնի հրամանները և հրահանգները, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկությունները տրամադրվում են միայն խորհրդի անդամներին և վերստուգող հանձնաժողովին (վերստուգողին)` վերջիններիս պահանջով. 4. Բաժնետիրոջ պահանջով Ընկերությունը հնգօրյա ժամկետում պարտավոր է նրան տրամադրել սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերի պատճենները, բացի սույն հոդվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերից: Պատճեններ տրամադրելու համար վճարի չափը, որը սահմանում է Ընկերությունը, չի կարող դրանց պատրաստման և փոստային առաքման ծախսերից ավելի լինել: Ընկերության յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի անվճար ստանալ վերջին տարեկան հաշվետվության և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացության պատճենները: |