FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  292

Խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի ցուցմունքների օգտագործումը.
1. Միության մաքսային տարածքից արտահանվող՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվում են հաշվառքի այն սարքերի ցուցմունքները, որոնք տեղակայված են՝
    1) այդ ապրանքներն ուղարկող երկիր հանդիսացող անդամ պետության տարածքում.
    2) սահմանակից պետության տարածքում՝ սահմանակից պետություն հանդիսացող երրորդ կողմի հետ անդամ պետության այն միջազգային պայմանագրերի առկայության պայմանով, որոնցով սահմանվում են մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար հաշվառքի այդ սարքերին հասանելիության կարգը.
    3) սահմանակից և (կամ) այլ պետությունների տարածքում՝ այն գործարքի պայմաններին համապատասխան սահմանված վայրերում, որի հիման վրա այդ ապրանքները արտահանվում են Միության մաքսային տարածքից, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ.
2. Միության մաքսային տարածք ներմուծվող՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվում են հաշվառքի այն սարքերի ցուցմունքները, որոնք տեղակայված են՝
    1) այդ ապրանքների նշանակման երկիր հանդիսացող անդամ պետության տարածքում.
    2) սահմանակից պետության տարածքում՝ սահմանակից պետություն հանդիսացող երրորդ կողմի հետ անդամ պետության այն միջազգային պայմանագրերի առկայության պայմանով, որոնցով սահմանվում են մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար հաշվառքի այդ սարքերին հասանելիության կարգը.
    3) սահմանակից և (կամ) այլ պետությունների տարածքում՝ այն գործարքի պայմաններին համապատասխան սահմանված վայրերում, որի հիման վրա այդ ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ.
3. Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրական էներգիայի մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվում են հաշվառքի այն սարքերի ցուցմունքները, որոնք տեղակայված են՝
    1) այդ էլեկտրական էներգիան ուղարկող երկիր հանդիսացող անդամ պետության տարածքում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  292

2) սահմանակից պետության տարածքում՝ սահմանակից պետություն հանդիսացող երրորդ կողմի հետ անդամ պետության այն միջազգային պայմանագրերի առկայության պայմանով, որոնցով սահմանվում են մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար հաշվառքի այդ սարքերին հասանելիության կարգը.
    3) սահմանակից և (կամ) այլ պետությունների տարածքում՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառումը կազմակերպելու մասին միջպետական էլեկտրահաղորդման գծերի շահագործման և (կամ) միջպետական էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման համար պատասխանատու կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերի պայմաններին համապատասխան սահմանված վայրերում, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ.
4. Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրական էներգիայի մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվում են հաշվառքի այն սարքերի ցուցմունքները, որոնք տեղակայված են՝
    1) այդ էլեկտրական էներգիայի նշանակման երկիր հանդիսացող անդամ պետության տարածքում.
    2) սահմանակից պետության տարածքում՝ սահմանակից պետություն հանդիսացող երրորդ կողմի հետ անդամ պետության միջազգային պայմանագրերի առկայության պայմանով, որոնցով սահմանվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար հաշվառքի այդ սարքերին հասանելիության կարգը.
    3) սահմանակից և (կամ) այլ պետությունների տարածքում՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառումը կազմակերպելու մասին միջպետական էլեկտրահաղորդման գծերի շահագործման և (կամ) միջպետական էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման համար պատասխանատու կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերի պայմաններին համապատասխան սահմանված վայրերում, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ.
5. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող է սահմանվել սույն հոդվածի 1-4-րդ կետերում նշված խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի այն սարքերի գտնվելու վայրերի ցանկը, որոնց ցուցմունքներն օգտագործվում են ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  292

6. Խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի անսարքության դեպքում մաքսային հայտարարագրման և մաքսային հսկողություն անցկացնելու նպատակով օգտագործվում են տեղափոխված ապրանքների փաստացի քանակի մասին փոխադրողի տեղեկությունները.
7. Միության մաքսային տարածքում գտնվող՝ խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի ցուցմունքների տվյալներին չթույլատրված մուտքը և փոփոխումը կանխարգելելու նպատակով այդ սարքերի վրա մաքսային մարմինների կողմից դրվում են նույնականացման միջոցներ: Այն օբյեկտը տիրապետողը, որում տեղադրված են խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերը, կամ նրա կողմից լիազորված անձը պարտավոր են ապահովել հաշվառքի այդ սարքերին հասանելիությունն այն անդամ պետության մաքսային մարմինների լիազորված պաշտոնատար անձանց համար, որի տարածքում գտնվում են հաշվառքի այդ սարքերը՝ մաքսային հսկողություն անցկացնելու և նույնականացման միջոցներ դնելու (հեռացնելու) համար.
8. Այն օբյեկտը տիրապետողը, որում տեղակայված են խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերը, կամ նրա կողմից լիազորված անձը մաքսային մարմին են ներկայացնում տեղեկություններ խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման (չափման) կիրառվող եղանակի և (կամ) կարգի մասին՝ հետևյալ դեպքերում՝
    1) այն մաքսային մարմնի հարցմամբ, որի գործունեության տարածքում գտնվում է այդ ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրը.
    2) խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման (չափման) կիրառվող եղանակը և (կամ) կարգը փոխվելու դեպքում.
9. Սույն հոդվածի 8-րդ կետում նշված տեղեկությունները պետք է ներկայացվեն մաքսային մարմնի հարցումն ստանալու կամ խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման (չափման) կիրառվող եղանակի և (կամ) կարգի փոփոխության օրվան հաջորդող օրվանից 15 աշխատանքային օրվանից ոչ ուշ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  292

10. Նույնականացման միջոցներ դնելը (հեռացնելը) իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմինների կողմից, որի տարածքում տեղակայված են խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերը՝ օբյեկտը տիրապետողի կամ նրա կողմից լիազորված անձանց ներկայությամբ: Նույնականացման միջոցներ դնելու (հեռացնելու) արդյունքներով կազմվում է ակտ՝ այն անդամ պետության մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ձևով, որի տարածքում տեղակայված են հաշվառքի այդ սարքերը.
11. Սարքավորումների ընթացիկ նորոգման կամ հիմնանորոգման այնպիսի պլանային աշխատանքներ անցկացնելու դեպքում, որոնք կապված են զետեղված նույնականացման միջոցների ապամոնտաժման և (կամ) ամբողջականության խախտման հետ, այն օբյեկտը տիրապետողը, որում տեղադրված են խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերը, կամ նրա կողմից լիազորված անձը դրա մասին ծանուցում են այն մաքսային մարմնին, որի գործունեության տարածքում գտնվում է այդ ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրը, նշված աշխատանքները կատարելը սկսելու օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ՝ նշելով դրանք կատարելու ամսաթիվն ու տևողությունը: Ապրանքների քանակի և որակի չափման համակարգի աշխատանքի խախտման կամ վթարային և հրդեհավտանգ իրավիճակների սպառնալիք առաջանալու դեպքում այն օբյեկտը տիրապետողը, որում տեղադրված են խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերը, կամ նրա կողմից լիազորված անձն այդ սպառնալիքի կանխման կամ վերացման աշխատանքներ կատարելու մասին տեղեկացնում է այն մաքսային մարմնին, որի գործունեության տարածքում գտնվում է այդ ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրը՝ հետագայում դրված նույնականացման միջոցների խախտմանը հանգեցրած պատճառների մասին ծանուցելով: