FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Կարգավորողի գործառույթները. Կարգավորողը պարտավոր է`
    1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտում ապահովել մրցակցություն հետևյալ եղանակներով`
    ա) ապահովելով մատուցված ծառայությունների, դրանց հարակից ենթակառուցվածքների ընտրության, գների և որակի առավել օգտավետությունը վերջնական օգտագործողների համար,
    բ) բացառելով էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման և ցանցի ոլորտում մրցակցության որևէ աղավաղումը,
    գ) խրախուսելով արդյունավետ ներդրումները ենթակառուցվածքներում և խթանելով նորարարությունը,
    դ) խրախուսելով ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը` ապահովելով դրանց արդյունավետ կառավարումը.
    2) կարգավորել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և ծառայությունները սույն օրենքին համապատասխան, որի ապահովման համար`
    ա) դասակարգել ծառայությունները և (կամ) ենթակառուցվածքները,
    բ) ամրագրել չափանիշներ և ընթացակարգեր ցանցի լիցենզիաների, համարի և կոդերի զբաղեցման, հաճախականության օգտագործման թույլտվությունների համար դիմելու, դրանց տրամադրման, փոփոխման, կասեցման և դադարեցման համար,
    գ) ամրագրել համընդհանուր ծառայություններ մատուցելու պարտավորությունները,
    դ) սեփական նախաձեռնությամբ կամ շահառու կողմերի խնդրանքով իրականացնել ստուգումներ և աուդիտ` օրենսդրության, Կարգավորողի կողմից ընդունված իրավական ակտերի և լիցենզիայի պահանջների կատարումը երաշխավորելու նպատակով,
    ե) ապահովել արդար և արդյունավետ մրցակցություն մրցակցային ծառայությունների և ցանցերի ոլորտում,
    զ) մշակել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի փոխկապակցումը կարգավորող կանոնակարգեր,
    է) սահմանել և կիրառել դրույքաչափերը կարգավորող կանոններ,
    ը) սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և ծառայություններ մատուցողների համար գործունեության որակի որոշակի չափանիշներ,
    թ) իրավասու մարմնին առաջարկել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի տեխնիկական ստանդարտներ,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

ժ) սահմանել հաշվապահական հաշվառման ստանդարտներ և հաշվետվություն ներկայացնելու պահանջներ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և ծառայություն մատուցողների համար,
    ժա) կարգավորման ենթակա անձանց համար սահմանել արխիվների պահպանման ստանդարտներ,
    ժբ) սույն օրենքի դրույթները կամ լիցենզիայի կամ թույլտվության պայմանները կամ Կարգավորողի ընդունած իրավական ակտերը (ներառյալ` կանոնները և կանոնակարգերը) խախտելու համար կիրառել պատժամիջոցներ, այդ թվում` տույժեր և տուգանքներ, իսկ համապատասխան դեպքերում` լիցենզիայի կամ թույլտվության փոփոխում, կասեցում կամ դատարան ներկայացնել դադարեցման դիմում,
    ժգ) կիրարկել կանոններ և կանոնակարգեր, ուսումնասիրել և վերահսկողության ենթարկել կարգավորման ենթակա անձանց գործունեությունը,
    ժդ) տնօրինել սահմանափակ ռեսուրսները, այդ թվում` իր տնօրինմանը ենթակա ռադիոհաճախականությունների տիրույթը, համարները և արբանյակային ուղեծրի հատվածները,
    ժե) անհարկի փոխադարձ ֆինանսավորումը կանխելու, փոխկապակցման արդարացի գները հաշվարկելու, համընդհանուր ծառայությունների արժեքն ու վճարները սահմանելու նպատակով ներդնել և կիրառել գերիշխող օպերատորի կամ ծառայությունների մատուցման մեջ գերիշխողի ծախսերի հաշվարկի և բաշխման մեթոդաբանությունը: Այդ մեթոդաբանությունը կարող է փոփոխվել, միայն եթե դրանք կնպաստեն մրցակցությանը կամ կընդլայնեն վերջնական օգտագործողների ընտրության հնարավորությունը,
    ժզ) հաստատել փոխկապակցման օրինակելի առաջարկները` դրանցից յուրաքանչյուրի` սույն օրենքին համապատասխանությունը պարզելուց հետո,
    ժէ) ապահովել, որպեսզի վերջնական օգտագործողները հավասար սկզբունքներով առավելագույնս հնարավորություն ունենան օգտվելու օպերատորների և ծառայություններ մատուցողների կողմից առաջարկվող վարձակալված գծերից,
    ժը) լուծել վեճեր գերիշխող օպերատորի և ցանկացած այլ օպերատորի, ծառայություններ մատուցողի և վերջնական օգտագործողի, ինչպես նաև ծառայությունների մատուցման մեջ գերիշխողի և վերջնական օգտագործողի միջև,
    ժթ) միջամտել և լուծել վեճեր` սույն օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

ի) մշակել այնպիսի մեթոդաբանություն, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի որոշել գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներին կամ ծառայություններ մատուցողներին, ինչպես նաև ընդունել այդ օպերատորների կամ ծառայություններ մատուցողների գործունեությունը կարգավորող հատուկ կանոններ (այդ թվում` հատուկ կանոններ համընդհանուր ծառայությունների մասին),
    իա) մշակել վերջնակետային սարքավորումների օգտագործումը և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերին դրանց միացումը կարգավորող կանոնակարգեր,
    իբ) հաստատել Հայաստանի Հանրապետության համարագրման պլանը՝ այն հրապարակելով և առանց խտրականության տրամադրելով կարճ համարներ և կարճ կոդեր՝ անհատական կամ խմբաքանակով,
    իգ) ստեղծել և հրապարակել ռադիոհաճախականությունների տիրույթն օգտագործելու թույլտվություն ունեցող անձանց գրանցամատյան, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության անվտանգությանը,
    իդ) կատարել օրենքով նախատեսված այլ գործառույթներ,
    իե) իրավասու մարմինների պահանջով աջակցել վերջիններիս` 4-րդ հոդվածում թվարկված գործառույթների կատարման հարցում,
    իէ) ընդունել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ, կարգեր,
    իը) սահմանել համարների տեղափոխելիության ծառայության վերաբերյալ կանոններ,
    իթ) սահմանել կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգ.
    3) ռադիոկապի առնչությամբ ռադիոհաճախականությունների տիրույթի` իրեն հատկացված մասից տրամադրել ռադիոհաճախականություններ որոշակի նպատակների համար: Այդ նպատակով`
    ա) հրապարակային ծանուցումից և դիտարկումների ստացումից հետո կազմակերպել ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ և նպատակային օգտագործում,
    բ) աջակցել իրավասու մարմնին միջազգային կազմակերպություններում և ստանդարտներ սահմանող մարմիններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնելու գործում,
    գ) պլանավորել և համակարգել ռադիոհաճախականությունների տիրույթի` իրեն հատկացված մասի օգտագործումը,
    դ) սահմանել ոչ կառավարական ռադիոկանչերի նշանների հաղորդման ընթացակարգ՝ հնարավորինս համաձայնեցնելով դրանք Հեռահաղորդակցության միջազգային միության կոնվենցիային կից ռադիոկանոնակարգերին,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

ե) դադարեցնել ռադիոհաճախականությունների տիրույթի` առանց թույլտվության օգտագործումը, բացառությամբ եթե այն օգտագործում են Հայաստանի Հանրապետության պետական (կառավարական) մարմինները,
    զ) ընդունել սիրողական ռադիոօպերատորների թույլտվության տրամադրման կարգ և վերջիններիս կողմից` տվյալ նպատակով հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործումը կարգավորող կանոններ.
    4) ընդունել օրենքներին, հանրային շահին համապատասխանող, հիմնավորված, արդար և հրապարակային որոշումներ՝ սահմանելով դրանց իրականացման ընթացակարգեր: