FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  411

Ժամանակավոր պահպանման պահեստները.
1. Ժամանակավոր պահպանման պահեստ են համարվում հատուկ սահմանված և հարմարություններով ապահովված կառույցները, շինությունները (շինությունների մասերը) և (կամ) բաց հրապարակները, որոնք նախատեսված են ապրանքների ժամանակավոր պահպանման համար.
2. Ժամանակավոր պահպանման պահեստը համարվում է ստեղծված ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում անդամ պետության անձին ընդգրկելու օրվան հաջորդող օրվանից.
3. Ժամանակավոր պահպանման պահեստի գործունեությունը դադարեցվում է ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողին հանելու օրվան հաջորդող օրվանից.
4. Որպես ժամանակավոր պահպանման պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները, ինչպես նաև դրանց ստեղծման և գործունեության կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: