Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 205 Մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը. 1. Հայտարարատուն, մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք և շահագրգիռ այլ անձինք, Միության մաքսային օրենսգրքի 340-րդ հոդվածին համապատասխան, պարտավոր են մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները տրամադրել մաքսային մարմիններին. 2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ այլ գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը և տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը. 3. Հայտարարատուն պարտավոր է սույն հոդվածում նշված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային հայտարարագրի հետ ներկայացնել մաքսային հսկողության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերի. 4. Մաքսային հսկողություն իրականացնելիս՝ մաքսային մարմինների հարցման արդյունքով, սույն օրենքի 229-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնք մաքսային մարմինների կողմից ստացվել են Միության մաքսային օրենսգրքին, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերին և ակտերին, երրորդ կողմի հետ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին կամ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, հիմք են հանդիսանում մաքսային հսկողության արդյունքներն արձանագրելու (ամփոփելու) և դրանց հիման վրա համապատասխան պարտավորություններ առաջադրելու համար: |