FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  24

Կացարանի իրավունքը.
1. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազոր մարմին դիմած ապաստան հայցողներին և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված նրանց ընտանիքի անդամներին (այսուհետ` ապաստան հայցողի ընտանիքի անդամներ) լիազոր մարմինը տեղավորում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց տրամադրվում են սնունդ (օրական երեք անգամ), սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ և կոշիկ (այսուհետ` կենսաապահովման պայմաններ): Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման և կենսաապահովման պայմանների տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` ապաստանի դիմումը հաշվառելուց հետո ապաստան հայցողները կամ կարող են շարունակել մնալ Ժամանակավոր տեղավորման կենտրոնում կամ բնակվել այլ վայրում իրենց սեփական միջոցներով: Առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողները ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորվում են առաջնահերթության կարգով՝ հաշվի առնելով նրանց լավագույն շահերը և խորհրդակցելով նրանց ներկայացուցչի հետ.
2. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիազոր մարմին դիմած ապաստան հայցողներին և ապաստան հայցողի ընտանիքի անդամներին լիազոր մարմինը տեղավորում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ապաստան հայցողների Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, տրամադրվում են կենսաապահովման պայմաններ մինչև իրենց դիմումի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը.
3. Ապաստանի մերժում ստացած փախստականներին լիազոր մարմինը կարող է թույլատրել շարունակել բնակությունը Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, մինչև նրանք կլքեն Հայաստանի Հանրապետությունը կամ ապաստան կստանան սույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: