Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 29 ՄՈՒՀ-ի տնօրենի լիազորությունները, դրանց դադարումն ու դադարեցումը. 1. ՄՈՒՀ-ի տնօրենը՝ 1) կազմակերպում է կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ու որակավորման վերջնարդյունքներն ապահովող կրթության և ուսուցման գործընթացը. 2) իր իրավասության սահմաններում ապահովում է ուսանողների առողջության պահպանումը. 3) ապահովում է ՄՈՒՀ-ի բնականոն գործունեությունը. 4) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը. 5) ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ՄՈՒՀ-ի գույքը (այդ թվում՝ ֆինանսական միջոցները), կնքում գործարքներ ՄՈՒՀ-ի անունից, ապահովում գույքի և ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը. 6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կարգադրություններ, տալիս է հանձնարարականներ և վերահսկում դրանց կատարումը. 7) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում ՄՈՒՀ-ի աշխատողներին. 8) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ. 9) ձևավորում է տնօրենին կից խորհրդատվական մարմիններ, սահմանում դրանց կազմն ու լիազորությունները. 10) աջակցում է ՄՈՒՀ-ի խորհրդակցական մարմինների աշխատանքին. 11) ներկայացնում է ՄՈՒՀ-ը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում. 12) ՄՈՒՀ-ի անունից հանդես է գալիս առանց լիազորագրի և տալիս է ՄՈՒՀ-ի անունից հանդես գալու լիազորագրեր. 13) իրականացնում է սույն օրենքով և տվյալ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ. 2. Պետական և հանրային ՄՈՒՀ-երի տնօրենները առնվազն երեք տարին մեկ պետական միջոցների հաշվին անցնում են պարտադիր վերապատրաստում՝ լիազոր մարմնի գնահատած կարիքներին համապատասխան սահմանված ծրագրով. 3. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը` անկախ հավաստագրի հնգամյա ժամկետը լրանալուց, իսկ հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երի տնօրենները կամ կազմակերպության մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը պաշտոնավարում են մինչև հավաստագրի ժամկետը լրանալը. 4. Հավաստագիր ստացած անձը կարող է մինչև հավաստագրի ժամկետը լրանալը դիմել և սահմանված կարգով հավաստագրվել. 5. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի լիազորությունները դադարում են լիազոր մարմնի համապատասխան ակտով, եթե՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 29 1) լրացել է նրա պայմանագրի ժամկետը․ 2) նա դիմել է այդ մասին. 3) լրացել է նրա 65 տարին. 4) մահացել է կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող. 6. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի լիազորությունները դադարեցվում են լիազոր մարմնի պատճառաբանված որոշման հիման վրա, եթե՝ 1) նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ հավաստագիր ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն է հայտնաբերվել սույն օրենքի 27-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում. 2) առաջ են եկել սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով նախատեսված հանգամանքները. 3) իր գործառույթներն իրականացնելիս ՄՈՒՀ-ին նրա մեղքով հասցվել է վնաս, որի գումարը գերազանցում է ՄՈՒՀ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մեկ տոկոսը. 4) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի. 5) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ վերջին ութ ամսվա ընթացքում ավելի քան 120 օր՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերը, չի ներկայացել աշխատանքի. 6) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի. 7) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել կառավարչական և մանկավարժական գործունեության կատարումը (հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը). 7. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 6-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությունը տեղի ունենալու կամ համապատասխան որոշումը, վճիռը կամ դատավճիռն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրը. 8. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում տնօրենի լիազորությունները դադարեցվում են դիմումում նշանակված օրվանից. 9. Սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում տնօրենի լիազորությունները դադարեցվում են մահվան կամ դատարանի համապատասխան վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 29 10. Սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում՝ նշելով որոշման իրավական և փաստական հիմքերը. 11. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը սույն օրենքով և ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով կարող է քննարկել տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը և տնօրենի լիազորությունների դադարեցման հարցով դիմել լիազոր մարմին, եթե՝ 1) ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագրի կամ զարգացման ռազմավարական ծրագրի կատարման հաշվետվությունը խորհուրդը երկու անգամ անընդմեջ չի ընդունել. 2) ՄՈՒՀ-ի ներքին և արտաքին գնահատման արդյունքների հիման վրա տնօրենի գործունեությունը խորհուրդը ճանաչել է անբավարար. 3) պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել ուսումնադաստիարակչական գործառույթների հետ անհամատեղելի արարք. 12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված կառուցակարգը 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով կարող է կիրառվել ոչ շուտ, քան ՄՈՒՀ-ի տնօրենի նշանակումից մեկ տարի հետո, բացառությամբ երբ անձը երկու անգամ անընդմեջ նշանակվել է նույն ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում. 13. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված հարցով որոշումն ընդունվում է խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով. 14. Պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դիմումն ստանալու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում, կարող է պատճառաբանված հիմնավորմամբ մերժել խորհրդի դիմումը. 15. Սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումը չկայացվելու դեպքում լիազոր մարմինը լուծում է տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ խորհրդի որոշումն ստանալու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում։ |