Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ. 1. Ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ոստիկանության պետը. 2. Ոստիկանության պետին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը. 3. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը։ Ոստիկանության պարեկային ծառայության, քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալներ են. 4. Ոստիկանության զորքերի հրամանատարին Ոստիկանության պետի միջնորդության հիման վրա վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալն է. 5. Ոստիկանության գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը, իսկ ավագ և միջին պաշտոնների խմբերի ծառայողներին՝ Ոստիկանության պետը. 5.1. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում, բացառությամբ ոստիկանության, ոստիկանության ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը. 6. Ոստիկանության միջին պաշտոնների խմբում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը կարող է իրականացնել Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը. 7. Ոստիկանության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում և պաշտոնից ազատում է Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը. 8. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 9. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պայմանների հաշվառմամբ՝ սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով. 10. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: |