FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  112

Մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը.
1. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն խմբակցությունները: Նախագծով սահմանվում են՝
    1) հանձնաժողովների անվանումները և գործունեության ոլորտները.
    2) յուրաքանչյուր հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը.
    3) հանձնաժողովների նախնական քննարկմանը վերապահված առանձին օրենքների անվանումները.
    4) պաշտոնում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասություն ունեցող հանձնաժողովները.
    5) հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողություն շրջանակը.
    6) Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգման և մշտադիտարկման իրավասությունն ունեցող հանձնաժողովը.
2. Եթե Ազգային ժողովի առաջին նստաշրջանում ներկայացվել է մեկից ավելի նախագիծ, ապա դրանց քննարկման ընթացքում՝
    1) հիմնական զեկուցման իրավունք ունեն նախագծերի հեղինակները: Զեկույցների հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների անդամների թվի՝ մեծից փոքր.
    2) հարցի քննարկումը կարող է հետաձգվել հիմնական զեկուցողների համաձայնությամբ.
    3) նախագծերը քվեարկության են դրվում ըստ ներկայացման հաջորդականության.
    4) եթե քվեարկության է դրվել երկու նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած նախագիծը նորից է դրվում քվեարկության.
    5) եթե քվեարկության է դրվել երկուսից ավելի նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկության են դրվում առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը.
    6) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը.
    7) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը.
3. Մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվելուց հետո դրանում փոփոխություններ կատարելու նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  112

4. Ազգային ժողովի նախագահը մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ.
5. Մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը: