FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  23

Հիմնադրամի կառավարման մարմինները.
1. Հիմնադրամի կառավարման մարմիններն են՝
    1) Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.
    2) Հիմնադրամի տնօրենը.
    3) Հիմնադրամի գործադիր հանձնաժողովը՝ սույն հոդվածով սահմանված դեպքերում.
2. Այն դեպքում, երբ Հիմնադրամն ինքնուրույն է կառավարում իր միջոցները, ապա Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ պետք է ստեղծվի երեքից յոթ անդամ ունեցող գործադիր հանձնաժողով, որի գործառույթը Հիմնադրամի ակտիվների արհեստավարժ կառավարումն է: Գործադիր հանձնաժողովի կազմում ընդգրկվող անձինք պետք է ունենան ակտիվների կառավարման բնագավառում մասնագիտական փորձ: Հիմնադրամի տնօրենն ի պաշտոնե գործադիր հանձնաժողովի անդամ է.
3. Գործադիր հանձնաժողովի ձևավորման, գործունեության և լուծարման կարգերը սահմանվում են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ.
4. Հիմնադրամը կարող է ունենալ նաև իր կանոնադրությամբ նախատեսված այլ մարմիններ: