FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

32) սահմանում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ու նրանց տեղակալների գործառնական պարտականությունները.
    33) որոշում է ծառայության ծառայողների և աշխատողների գործուղման հետ կապված հարցերը.
    34) օրենքի համաձայն՝ ծառայության համակարգի ծառայողների և աշխատողների համար սահմանում է սոցիալական պաշտպանվածության այլ երաշխիքներ՝ կապված նրանց ծառայության (աշխատանքի) առանձնահատկությունների հետ.
    35) թույլատրում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների համար պայմանագրային հիմունքներով կադրերի պատրաստումը.
    36) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է ենթաօրենսդրական (այդ թվում՝ օրենքով նախատեսված դեպքերում նորմատիվ) իրավական ակտեր.
    37) ծառայության ծառայողներին և աշխատողներին թույլատրում է սովորել հեռակա ուսուցմամբ ուսումնական հաստատություններում.
    38) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
3.1. Ծառայության պետն օգտվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ (բացառությամբ առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանող լիազորության) մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, 15.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 18-րդ հոդվածի 5-րդ մասով, 26-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 4-րդ մասով, 41-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 7-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 47-րդ հոդվածի 1.1-ին և 3-րդ մասերով լիազոր մարմնի ղեկավարին վերապահված լիազորություններից՝ պետական պահպանությունն իրականացնող մարմնում ծառայության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման մասով.
4. Պետական պահպանության առանձին օբյեկտի պահպանությունն անմիջականորեն ղեկավարում է պետական պահպանության օբյեկտի պահպանության ղեկավարը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

5. Ծառայության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, ծառայողների և աշխատողների քանակը հաստատում է վարչապետը, իսկ ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կառուցվածքները և ծառայողների և աշխատողների գործառնական պարտականությունները, ինչպես նաև ծառայության ծառայողների վկայականների տրամադրման կարգը հաստատում է ծառայության պետը։ Ծառայությունը կարող է ունենալ ինչպես հիմնական մասնագիտական, այնպես էլ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ.
6. Ծառայության հաստիքները ենթակա են համալրման նաև պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից, որոնք ծառայողներ չեն, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ.
7. Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը և պահպանվող օբյեկտների պաշտպանությանը օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են նաև անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Պետական պահպանություն իրականացնող մարմինը և ծառայության պետի լիազորությունները.
1. Պետական պահպանությունն իրականացնող մարմինը ծառայությունն է, որը վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին է.
2. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ծառայության պետը, որն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին։ Ծառայության պետի բացակայության ժամանակ վերջինիս պարտականությունները վարչապետի որոշմամբ կատարում է ծառայության պետի տեղակալներից մեկը.
3. Ծառայության պետը՝
    1) պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
    2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
    3) կառավարում է ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունները և հիմնարկները.
    4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, իր և տեղակալի օգնականներին.
    5) օրենքով կամ ծառայության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ծառայության ծառայողներին և աշխատողներին, զինվորական ծառայությունից արձակում է ծառայության ծառայողներին, խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում ծառայության ծառայողներին և աշխատողներին.
    6) հաստատում է հաստիքացուցակը.
    7) հաստատում է ներքին աշխատակարգը.
    8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
    9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարարականները.
    10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ու հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.
    11) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

12) սահմանում է իր տեղակալների, ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների լիազորությունները և պատասխանատվության աստիճանը.
    13) կատարում է պարտականությունների բաշխում իր և իր տեղակալների միջև.
    14) ներկայացնում է ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում.
    15) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ծառայության համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը.
    16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության ծառայողներին և աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ.
    17) ծառայության ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար հիմնում է մեդալներ և կրծքանշաններ, հաստատում դրանց կանոնադրությունները և նկարագրությունները.
    18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է ծառայության գործունեության ապահովման համար անհրաժեշտ կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման հարցերը.
    19) վերահսկում է ծառայության կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացը.
19.1) սահմանում է ծառայության ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության նորմատիվները, ինչպես նաև հաստատում է ֆիզիկական և կրակային պատրաստականության պարապմունքների ժամանակացույցները.
19.2) հաստատում է պետական պահպանության ոլորտի գործառույթներին առնչվող մեթոդական ուղեցույցները և ուսումնական ձեռնարկները.
    20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ որոշում է ծառայության ծառայողների և աշխատողների՝ համատեղությամբ աշխատանքի պայմանները.
    21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ծառայության ծառայողներին և աշխատողներին թույլատրում է դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ծառայությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները (նաև արտարժութային), ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների (այդ թվում՝ արտարժութային) կարգադրիչն է.
    23) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով զինվորական ծառայության է ընդունում ծառայությունում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում նրանց աշխատանքային ստաժը երկարամյա ծառայության մեջ հաշվարկելու վերաբերյալ, ինչպես նաև ծառայությունում զինվորական ծառայության է ընդունում պահեստազորում չգտնվող կանանց.
    24) սահմանված կարգով շնորհում է զինվորական կոչումներ՝ գնդապետի կոչումը ներառյալ, ներկայացնում է միջնորդություն ծառայության ղեկավար ծառայողներին զինվորական բարձրագույն սպայական կազմի կոչումներ շնորհելու վերաբերյալ.
    25) ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է ծառայության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը.
    26) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության ծառայողների և աշխատողների թվի, ինչպես նաև դրա կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ.
    27) ծառայության ծառայողներին և աշխատողներին, ինչպես նաև ծառայության առջև դրված խնդիրների լուծմանն աջակցած անձանց պարգևատրելու համար ունի պարգևատրման ու նվիրատվության միջոցներ (այդ թվում՝ հրազեն և սառը զենք).
    28) իր իրավասության սահմաններում որոշում է ծառայության կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններին ու իրավապահ մարմիններին օպերատիվ տեղեկատվության, հատուկ տեխնիկական և այլ միջոցների փոխանցման կարգը.
    29) ծառայության կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացվելիս որոշում է օպերատիվ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծախսման չափն ու կարգը.
    30) ընդունում է որոշում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների պատվիրակություններին ընդունելու, ինչպես նաև ծառայության պատվիրակություններին օտարերկրյա պետություններ ուղարկելու մասին.
    31) հաստատում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները և կառուցվածքները.