Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 41 Ծառայողական քննություն անցկացնելու վայրերը և ծառայողական քննության շրջանակներում գործողություններ կատարելու եղանակները. 1. Ծառայողական քննությունն անցկացվում է՝ 1) լիազոր մարմնի վարչական շենքերում և ծառայողական քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ այլ վայրերում կամ ծառայողական քննությունն իրականացնող անձի մատնանշած վարչական շենքերում. 2) տեխնիկական միջոցների գործադրմամբ, որի ժամանակ ծառայողական քննության մասնակիցների ներկայությունը լիազոր մարմնի վարչական շենքում պարտադիր չէ. 2. Ծառայողական քննության ընթացքում սույն օրենքով սահմանված գործողությունները կարող են կատարվել նաև այլ վայրերում. 3. Ծառայողական քննություն իրականացնողի որոշմամբ խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի, ծառայողական քննությանն աջակցող անձանց, ծառայողական քննությանն առնչվող անձանց մասնակցությունն այլ վայրերում իրականացվող համապատասխան գործողությանը կարող է ապահովվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ. 4. Տեխնիկական միջոցների կիրառման դեպքերը և ընթացակարգը սահմանվում են ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգով։ |