FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  15

Վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները.
1. Վտանգավոր բեռների բեռնման և բեռնաթափման աշխատանքների հսկման պատասխանատվությունը կրում է բեռնառաքողի կամ բեռը ստացողի ներկայացուցիչը հանդիսացող պատասխանատու անձը, որն ուղեկցում է բեռը.
2. Վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ բեռնող և բեռնաթափող անձնակազմը`
    1) անցնում է հրահանգավորում այդ տեսակի վտանգավոր բեռների հետ վարվելու անվտանգության պահանջներին համապատասխան.
    2) հետևում է պիտակներով և նախազգուշացնող նշաններով նշված պահանջների պահպանմանը.
    3) բեռնման և բեռնաթափման աշխատանքների ժամանակ առաջացած միջադեպերի դեպքում վթարային քարտի պահանջներին համապատասխան ձեռնարկում է միջոցառումներ միջադեպերի հետևանքների վերացման համար.
    4) բեռնման և բեռնաթափման աշխատանքների ավարտից հետո կատարում է աշխատանքային հագուստի մաքրում և վարակազերծում:
    5) անցնում է առանձին դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստում, հանձնում է որակավորման քննություններ և դրանց դրական արդյունքի հիման վրա ստանում է վարորդի մասնագիտական վերապատրաստման վկայական.
3. Վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցների վարորդները`
    1) բեռի փոխադրման ընթացքում պահպանում են սույն օրենքի, ինչպես նաև ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության պահանջները.
    2) անցնում են հրահանգավորում այդ տեսակի վտանգավոր բեռների հետ վարվելու անվտանգության պահանջներին համապատասխան.
    3) յուրաքանչյուր երթից առաջ անցնում են բժշկական զննություն.
    4) միջադեպերի առաջացման դեպքում աջակցում են միջադեպի պատճառների վերացմանը.
    5) ապահովում են «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» եվրոպական համաձայնագրի պահանջների կատարումը.
4. Վտանգավոր բեռներ փոխադրողը ապահովում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ստացումը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  15

5. Վտանգավոր բեռներ փոխադրողը, «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրով (ԱԴՌ) նախատեսված պահանջներին համապատասխան, պետք է ունենա վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետ, որը պետք է անցնի մասնագիտական վերապատրաստում, հանձնի որակավորման քննություն և դրա դրական արդյունքի հիման վրա ստանա մասնագիտական վերապատրաստման վկայական։