Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 123 Իրավաբանական անձի քրեական պատասխանատվության հիմքը. 1. Իրավաբանական անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե՝ 1) հանցանքը կատարվել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի կամ այդպիսի անձի թողտվությամբ կամ դրդմամբ իրավաբանական անձին ներկայացնող անձի կողմից՝ իրավաբանական անձի անունից հանդես գալով և ի շահ իրավաբանական անձի գործելով, 2) իրավաբանական անձի կողմից չի ապահովվել դրա գործունեությունը կարգավորող օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված պարտականությունների կատարումը, որը հանգեցրել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի, իրավաբանական անձին ներկայացնող անձի կամ իրավաբանական անձի աշխատողի կողմից հանցանքի կատարմանը, 3) հանցանքը կատարվել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի կամ իրավաբանական անձին ներկայացնող անձի կողմից՝ իրավաբանական անձի անունից հանդես գալով կամ իրավաբանական անձի միջոցով (այն օգտագործելով). 2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ իրավաբանական անձին ներկայացնող անձ է համարվում օրենքի, այլ իրավական ակտի, պայմանագրի, կանոնադրության, հատուկ լիազորության կամ իրավաբանական անձի կայացրած որոշման հիման վրա իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցողը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող է համարվում այն անձը, որը կանոնադրական կապիտալում ունեցած ուղղակի կամ անուղղակի մասնակցության ուժով իրավունք ունի իրավաբանական անձի համար տալու պարտադիր ցուցումներ կամ այլ ձևով ներգործելու իրավաբանական անձի գործունեության կամ կայացվող որոշումների վրա։ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 123 4. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ հանցանքը համարվում է ի շահ իրավաբանական անձի կատարված, եթե հանցագործության նպատակների մեջ եղել է իրավաբանական անձի համար գույքային կամ ոչ գույքային բնույթի օգուտներ ստանալը, այդ թվում՝ եկամուտն ավելացնելը, ծախսերը կամ կորուստները նվազեցնելը, իրավական ակտերով սահմանված պատասխանատվությունից ազատվելը, իրավունքներ ձեռք բերելը կամ պարտականություններից ազատվելը. 5. Ֆիզիկական անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում նույն հանցագործության համար իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը: Ֆիզիկական անձին քրեական պատասխանատվությունից ազատելը հիմք չէ իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ |