Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Աշխարհագրական նշման և ծագման տեղանվան պահպանության պայմանները. 1. Որպես աշխարհագրական նշում` պահպանվում է տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի կամ ցանկացած այլ անվանումը, որը ծառայում է հետևյալ պայմանները բավարարող արտադրանքը նշելու համար՝ 1) ծագել է տվյալ տարածքից, բնակավայրից, որոշակի տեղանքից կամ երկրից. 2) յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ. 3) արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում. 2. Որպես ծագման տեղանուն` պահպանվում է տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի աշխարհագրական անվանումը, որը ծառայում է հետևյալ պայմանները բավարարող արտադրանքը նշելու համար՝ 1) ծագել է տվյալ տարածքից, բնակավայրից, որոշակի տեղանքից կամ երկրից. 2) յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ` բնական և մարդկային գործոնները. 3) արտադրվել, վերամշակվել և պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում. 3. Որպես աշխարհագրական նշումներ կամ ծագման տեղանուններ` պահպանվում են նաև արտադրանքի ավանդական աշխարհագրական կամ ոչ աշխարհագրական անվանումները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի պահանջներին. 4. Անկախ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթներից` ծագման տեղանուններին հավասարեցվում են որոշ աշխարհագրական անվանումներ, եթե դրանցով նշվող ապրանքների արտադրության համար օգտագործվող սկզբնական հումքը ծագում է ավելի լայն աշխարհագրական տեղանքից կամ այլ տարածքից, որը տարբերվում է նրանից, որտեղ տեղի է ունենում դրա վերամշակումը, պայմանով, որ՝ 1) որոշված են սկզբնական հումքի արտադրության տարածքի սահմանները. 2) ստեղծված են սկզբնական հումքի արտադրության հատուկ պայմաններ. 3) կազմակերպված է հսկողություն, որն ապահովում է սույն մասի 2-րդ կետում նշված պայմանների կատարումը. 5. Սույն հոդվածի 4-րդ մասի իմաստով հումք են համարվում միայն կենդանի կենդանիները, միսը և կաթը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 6. Գինիների համար որպես աշխարհագրական նշում պահպանվում է տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի կամ ցանկացած այլ անվանումը, որը ծառայում է հետևյալ պայմանները բավարարող արտադրանքը նշելու համար՝ 1) գինու յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնութագրերը հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ. 2) գինու արտադրության համար օգտագործված խաղողի առնվազն 85 տոկոսն աճում է բացառապես տվյալ աշխարհագրական վայրում. 3) գինին արտադրվել է տվյալ աշխարհագրական վայրում. 4) գինին ստացվել է Վիտիս վինիֆերա (Vitis vinifera) խաղողի տեսակի սորտերից կամ Վիտիս վինիֆերա (Vitis vinifera) և Վիտիս (Vitis) խաղողի տեսակների խաչասերված սորտերից. 7. Գինիների համար որպես ծագման տեղանուն պահպանվում է տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի անվանումը, որը ծառայում է հետևյալ պայմանները բավարարող արտադրանքը նշելու համար՝ 1) գինու յուրահատուկ որակը և բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են այդ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ` բնական և մարդկային գործոնները. 2) գինու արտադրության համար օգտագործված խաղողը աճում է բացառապես տվյալ աշխարհագրական տարածքում. 3) գինին արտադրվել է տվյալ աշխարհագրական տարածքում. 4) գինին ստացվել է Վիտիս վինիֆերա (Vitis vinifera) տեսակի խաղողի սորտերից. 8. Գինիների համար որպես ծագման տեղանուն պահպանվում են նաև ավանդաբար օգտագործվող որոշ անվանումներ, որոնք բավարարում են հետևյալ պայմանները՝ 1) նշում են գինիներ. 2) վերաբերում են աշխարհագրական անվանումներին. 3) բավարարում են սույն հոդվածի 7-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված պայմանները. 4) անցել են ծագման տեղանունների համար սույն օրենքով նախատեսված գրանցման ընթացակարգը. 9. Սպիրտային խմիչքների համար որպես աշխարհագրական նշում պահպանվում է տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի կամ ցանկացած այլ անվանումը, եթե այդ սպիրտային խմիչքի որոշակի որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները պայմանավորված են դրա աշխարհագրական ծագմամբ։ |