Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Գործատուների միության կանոնադրությունը. 1. Գործատուների միության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է. 2. Գործատուների միության կանոնադրությամբ սահմանվում են` 1) գործատուների միության անվանումը, որը պետք է ներառի «գործատուների միություն» բառերը: Գործատուների հանրապետական անվանման մեջ օգտագործվում է «Հայաստանի» բառը, գործատուների ճյուղային միության անվանման մեջ պետք է ներառվեն տվյալ ճյուղը բնորոշող բառերը, իսկ գործատուների տարածքային անվանման մեջ ներառվում է տվյալ վարչական տարածքի անվանումը. 2) գործունեության առարկան և նպատակները. 3) գտնվելու վայրը. 4) անդամների իրավունքները և պարտականությունները. 5) անդամակցելու և նրանից դուրս գալու կարգը. 6) գույքի կազմավորման աղբյուրները. 7) կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը. 8) միության կառուցվածքը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման և գործունեության կարգը, նրանց գործառույթները. 9) կոլեկտիվ պայմանագրերի նախապատրաստման, կնքման և փոփոխման հարցերով գործատուների միության ներկայացուցչին կամ ներկայացուցիչներին կոլեկտիվ բանակցություններ վարելու, ինչպես նաև ծագած աշխատանքային վեճերի հաշտեցման գործընթացներին մասնակցելու իրավասություններով օժտելու կարգը. 10) վերակազմակերպման և լուծարման կարգը. 3. Գործատուների միության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ: |