FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  158

Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը.
1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին մասնակցել ցանկացող անձինք մինչև նիստի անցկացմանը նախորդող երրորդ օրը դատական նիստին մասնակցելու համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով գրավոր դիմում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով իրենց անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, հեռախոսահամարը, ինչպես նաև առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումն ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում է կայացնում քրեակատարողական հիմնարկ անձի մուտքը թույլատրելու կամ արգելելու մասին, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմում ներկայացրած անձի հասցեով, իսկ դիմումում էլեկտրոնային փոստի հասցե կամ հեռախոսահամար նշված լինելու դեպքում նաև ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ ծանուցվում հեռախոսահամարով: Դիմում ներկայացրած անձը չի կարող մասնակցել քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին, եթե նա չի ստացել քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը կարող է մերժվել, եթե դիմում ներկայացնող անձի մասնակցությունը կարող է վտանգել քրեակատարողական հիմնարկի անվտանգությունը: