FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  75

ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ.
1. Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի, անհատույց օգտագործման են տրամադրվում`
    1) պետական կամ համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին.
    2) բարեգործական, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում (բացառությամբ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման դեպքերի, որոնք օգտագործման է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, անհատույց օգտագործման տրամադրման մասին կառավարության սահմանած կարգով, ինչպես նաև սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանված հողերի օգտագործման դեպքերի) ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.
2.1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին).
2.2) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում՝ մասնավոր գործընկերոջը.
    4) օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում: Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերը անհատույց օգտագործման է տրամադրում համայնքի ղեկավարը` լիազորված պետական մարմնի գրավոր հայտի հիման վրա` հայտն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում.
2. Հայտին կցվում են`
    1) անհատույց օգտագործման իրավունքով հողամաս ձեռք բերելու մասին լիազորված մարմնի որոշումը.
    2) հողամասը ձեռք բերելու նպատակը և պահանջվող հողատարածության չափը.
    4) եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, ապա լիազորված պետական մարմինը, հողերի անհատույց օգտագործման տրամադրման հայտ ներկայացնելուց առնվազն մեկ ամիս առաջ պատշաճ կերպով ծանուցելով հողօգտագործողին, ստանում է հողօգտագործողի գրավոր համաձայնությունը: Անհամաձայնության դեպքում հողօգտագործողի իրավունքները տվյալ հողամասի նկատմամբ կարող են դադարել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  75

3. Նշված փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը մեկամսյա ժամկետում որոշում է ընդունում և պայմանագիր է կնքում հողամասը անհատույց օգտագործման տրամադրելու մասին: Պայմանագրին կցվում է մշտական օգտագործման տրամադրվող հողամասի հատակագիծը.
4. Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ հողօգտագործողի անհատույց օգտագործման կարող են տրամադրվել միայն աճեցրած գյուղատնտեսական բերքը հավաքելուց հետո.
5. Բազմամյա մշակաբույսերի ու տնկարկների հողերի իրացման, բարելավման և այլ մելիորատիվ աշխատանքների, ինչպես նաև անտառտնկարկների ու բնապահպանական միջոցառումների վրա կատարված ծախսերը ենթակա են փոխհատուցման, որի կարգը սահմանում է կառավարությունը: