FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  8

Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնությունը.
1. Քննչական կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը.
2. Քննչական կոմիտեն յուրաքանչյուր տարի հրապարակում է տեղեկատվություն իր գործունեության մասին.
3. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Կառավարություն է ներկայացնում գրավոր հաղորդում՝ քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին.
4. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված լիազորություններից յուրաքանչյուրի առնչությամբ նախորդ տարվա ընթացքում քննչական կոմիտեի իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հաղորդումը Ազգային ժողով ներկայացվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում։