FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  64

Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի լիազորությունները և պարտականությունները. Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախումբը, սահմանակից երկրների համապատասխան հանձնախմբերի հետ համատեղ, անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության օպերատիվ խնդիրների լուծումն իրականացնելիս ունի հետևյալ լիազորությունները և պարտականությունները՝
    1) մշակում և կառավարություն է ներկայացնում միջազգային պայմանագրերի նախագծեր.
    2) մշակում և կառավարություն է ներկայացնում առաջարկություններ՝ անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովներ ստեղծելու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին սահմանված կարգով տեղեկացնում է անդրսահմանային ազդեցությունների մասին.
    4) Ջրային համակարգերի կառավարման մարմին է ներկայացնում մշտական գործող միջպետական հանձնաժողովի որոշումները.
    5) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ սահմանված կարգով ներկայացնում է մշտական գործող միջպետական հանձնաժողովում բարձրացված այն հարցերը, որոնք չեն կանոնակարգվում միջազգային պայմանագրերով և պահանջում են համապատասխան լուծումներ.
    6) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ սահմանված կարգով ներկայացնում է մշտական գործող միջպետական հանձնաժողովում առաջացած տարաձայնությունները: