Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 128 Վերաքննիչ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկություն ստացած թեկնածուի կողմից առաջարկությունն ընդունվելու կարգը և չընդունվելու հետևանքները. 1. Վերաքննիչ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկություն ստացած թեկնածուն ծանուցումն ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Այդ ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն. 2. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձի անհամաձայնությունը չի դադարեցնում նրա` ռեզերվային դատավորի կարգավիճակը. 3. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում անձի անհամաձայնությունը որևէ բացասական հետևանք չի առաջացնում. 4. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների առաջխաղացման ցուցակից հանելուն, բացառությամբ հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով հրաժարվելու դեպքի: |