Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Ընկերության կառավարման մարմինները և ղեկավարները. 1. Ընկերության կառավարման մարմիններն են՝ 1) ընդհանուր ժողովը. 2) խորհուրդը. 3) գործադիր մարմինը՝ գործադիր տնօրենը, իսկ Ընկերության կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ Ընկերության տնօրինությունը. 2. Ընկերության ղեկավարներն են խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը, տնօրինության ղեկավարը և անդամները, վարչության նախագահը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, պատասխանատու ակտուարը, ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձը, համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանման (դեպարտամենտի, վարչության, բաժնի, խմբի կամ այլ միավորի) ղեկավարը և գլխավոր հաշվապահը, մասնաճյուղի առկայության դեպքում նաև մասնաճյուղի տնօրենը, նրա տեղակալը, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը: Ընդ որում, պատասխանատու ակտուարը հանդիսանում է ակտուարային ստորաբաժանման ղեկավար. 3. Կենտրոնական բանկի կողմից իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով հիմնավորված լինելու դեպքում Ընկերության ղեկավար կարող է ճանաչվել նաև որևէ կերպ Ընկերության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 4. Անկախ կազմակերպական-իրավական տեսակից՝ Ընկերությունը պարտավոր է ունենալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կառավարման մարմիններ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ղեկավար, պատասխանատու ակտուար, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ, բացառությամբ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում համապատասխան անձի հետ կնքված ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի առկայության դեպքերի: Ընկերության կառավարման մարմինների անդամների, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի ղեկավարի, պատասխանատու ակտուարի, ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց պաշտոնները թափուր մնալու դեպքում Ընկերությունը պարտավոր է 90-օրյա ժամկետում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով նշանակել կառավարման մարմինների անդամներ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ղեկավար, պատասխանատու ակտուար, ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձանց. 5. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերության ներքին հսկողության համակարգի նվազագույն պահանջներ: |