Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 ՊՄԳ ծրագրերի վերհանումը և պատրաստումը. 1. ՊՄԳ ծրագրեր կարող է պատրաստել իրավասու մարմինը ՊՄԳ ծրագրի նախագծի ձևաչափով. 2. Իրավասու մարմինը վերհանում է ՊՄԳ ծրագրերը և պատրաստում է ՊՄԳ ծրագրերի նախագծերը՝ ՊՄԳ ընթացակարգում նախատեսված չափանիշներին և սկզբունքներին համապատասխան. 3. ՊՄԳ ծրագրերի նախագիծը պետք է պարունակի ՊՄԳ ծրագրի՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին համապատասխանության հիմնավորումը. 4. ՊՄԳ ընթացակարգով նախատեսված դեպքերում ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստումը պետք է հաստատվի Կառավարության որոշմամբ. 5. ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով իրավաբանական անձը (մասնավոր նախաձեռնող) կարող է իրավասու մարմին ներկայացնել հնարավոր ծրագրի (մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագիր) իրականացման առաջարկ՝ այն որպես ՊՄԳ ձևաչափով իրականացման ենթակա ծրագիր գնահատելու նպատակով: Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի նկատմամբ սույն օրենքով նախատեսված կարգավորումները կիրառելի են այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն օրենքով. 6. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկը ենթակա է իրավասու մարմնի կողմից գնահատման այն դեպքում, երբ՝ 1) մասնավոր նախաձեռնողն ունի առաջարկի առարկա հանդիսացող ոլորտում ձեռնարկատիրական գործունեության՝ ՊՄԳ ընթացակարգով սահմանված փորձ. 2) առաջարկը ներառում է մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ տեղեկություններ և ուղեկցվում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ, որոնց նկատմամբ կիրառելի նվազագույն պահանջները սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով. 3) առաջարկվող մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի՝ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված ֆինանսական շահութաբերության նվազագույն ներքին դրույքն ապահովվում է առանց պետական և (կամ) համայնքային բյուջեների վրա ուղղակի ազդեցության, ինչպես նաև առանց պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի` շուկայականից ցածր արժեքով (իսկ անշարժ գույքի դեպքում՝ կադաստրային արժեքից ցածր արժեքով) օտարման կամ անհատույց տրամադրման. 4) մասնավոր նախաձեռնողն ստանձնել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու հրապարակային և ՊՄԳ ընթացակարգով նախատեսված ձևով անհետկանչելի պարտավորություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 7. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատումը պետք է առնվազն ներառի՝ 1) մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ ներկայացված տվյալների՝ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով նախնական ստուգում. 2) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին առաջարկի համապատասխանության գնահատում: Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված չափանիշին առաջարկի համապատասխանության գնահատումն իրականացվում է 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված չափանիշին համապատասխանությունը՝ Կառավարության հաստատած` հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան: Ընդ որում, մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման ընթացքում իրավասու մարմինը կամ լիազոր մարմինը կարող է մասնավոր նախաձեռնողից պահանջել վերջինիս և մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև ծրագրի առաջարկում իր նախաձեռնությամբ կատարել փոփոխություններ և լրացումներ. 8. Եթե մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված գնահատման արդյունքում պարզ է դառնում, որ առաջարկը չի համապատասխանում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին, ապա այն ենթակա չէ ՊՄԳ ձևաչափով իրականացման. 9. ՊՄԳ ընթացակարգով կարող է նախատեսվել մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման առնչությամբ իրավասու մարմնի կողմից կատարվող ծախսերի՝ մինչև գնահատման իրականացումը հատուցելու կարգ, ինչպես նաև մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի իրականացման դեպքում մասնավոր նախաձեռնողի կողմից դրան մասնակցելու պարտավորության ապահովման միջոցների կիրառման կարգ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 10. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման արդյունքում իրավասու մարմնի առաջարկությամբ Կառավարությունը կարող է ընդունել սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշում: Նման դեպքում մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկում ներառվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը ենթակա է հրապարակման. 11. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցության դեպքում մասնավոր նախաձեռնողին տրամադրվելիք հետևյալ առավելություններից որևէ մեկը. 1) մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հաղթող հայտատուի կողմից ծրագրի պատրաստման առնչությամբ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով իրավասու մարմնի կողմից գնահատված ծախսերի փոխհատուցում. 2) մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հայտատուի ֆինանսական առաջարկին սեփական ֆինանսական առաջարկը համապատասխանեցնելու իրավունք: Ընդ որում, առավելությունը կարող է տրամադրվել հետևյալ բոլոր հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում. ա. այդպիսի հանրային ծառայության մատուցումը կամ հանրային ենթակառուցվածքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվել, կամ նախատեսվող ծրագրի ծավալը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում մատուցվող այդպիսի հանրային ծառայությունների և ապահովվող հանրային ենթակառուցվածքների ընդհանուր ծավալը՝ գումարային արտահայտությամբ: Սույն ենթակետում նշված ծրագրի ծավալը, ինչպես նաև հանրային ծառայությունների և հանրային ենթակառուցվածքի ընդհանուր ծավալը գումարային արտահայտությամբ որոշվում է ՊՄԳ ընթացակարգով սահմանված կարգով, բ. մասնավոր նախաձեռնողը տվյալ ոլորտում ունի ՊՄԳ ընթացակարգով նախատեսված բարձր վարկանիշ. 12. Եթե մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկն ուղեկցվում է միայն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, ապա վերջինիս կարող է տրվել միայն սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված առավելությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 13. ՊՄԳ ընթացակարգով հաստատվում են մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրերի շրջանակներում հանրային և մասնավոր գործընկերների միջև ռիսկերի բաշխման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց իրականացման հնարավոր ոլորտները, որոնցից դուրս ներկայացվող առաջարկները ենթակա չեն գնահատման՝ անկախ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներից: |