Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը և մասնագիտական փորձաքննության անցկացումը. 1. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել զգայուն ապրանքների ցանկեր, որոնցում ներառված ապրանքները վերափոխման արդյունքով կարող են հանդիսանալ սույն օրենքի իմաստով հսկվող ապրանքներ. 2. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին որևէ ապրանքի պատկանելության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը տրամադրում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպությունները. 3. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը պարտավոր են կազմել և Կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կոմիտեն ստացված տեղեկատվության հիման վրա վարում և իր պաշտոնական կայքում մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, տրվել է փորձագիտական եզրակացություն այն մասին, որ դրանք չեն հանդիսանում հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում ներառված ապրանքներ: Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում փոփոխություններ կատարելու դեպքում փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից Կոմիտեն ապահովում է սույն մասում նշված ցանկից այն ապրանքների հանումը, որոնք ներառվել են հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում: |