FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Պետական գույքի օտարման եղանակները.
1. Պետական գույքի օտարման եղանակներն են՝
    1) հրապարակային սակարկություն (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային).
    2) ուղղակի վաճառք.
    3) նվիրատվություն կամ նվիրաբերություն.
    4) փոխանակություն.
    5) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ եղանակներ.
    6) ներդրում` ներառյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրումը «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում.
2. Պետական գույքը հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս՝
    1) ընտրվում է մրցույթով վաճառքի եղանակը, եթե գնորդը գույքի սեփականության իրավունքը ձեռք բերելու հետ մեկտեղ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով գործարար ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ.
    2) ընտրվում է աճուրդի վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որևէ պարտավորություն.
3. Պետական գույքն օտարվում է ուղղակի եղանակով՝
    1) գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին.
    2) տվյալ գույքի վարձակալին, ընդ որում վարձակալներն ունեն գնման նախապատվության իրավունք.
    3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին, եթե պետական գույքը սահմանակից է օտարվող սեփականությանը և անհրաժեշտ է օտարման նպատակի իրագործման և օտարման հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար, կամ պետական գույքը չօտարելու դեպքում այն կորցնելու է իր տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչև սահմանակից սեփականության օտարումը: Սույն կետով նախատեսված հիմքով պետական գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը ընդունում է Կառավարությունը՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման շրջանակներում: Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական գույքի օտարման գործառույթների իրականացումը հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ կարող է պատվիրակվել տվյալ համայնքի ղեկավարին.
4. Պետական գույքի օտարման եղանակը սահմանվում է օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: